Լրահոս
Կարևոր


Սերբիայից հատուկ չվերթով Հայաստան է ժամանել բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին օդանավը (տեսանյութ)

Վիդեո

Այսօր «Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներ ու սարքավորումներ բերող առաջին օդանավն, իսկ վաղը կժամանի ևս մեկը: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Սերբիայի կողմից Հայաստանին մեծածավալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում:

 

Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել իր գործընկեր Վուչիչի հետ, ում հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունի: Նախագահներն անդրադարձել էին կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, և Սերբիայի նախագահն ընդգծել էր, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Նախագահ Սարգսյանը սերբական կողմին էր փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրում 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցում Սերբիայի նախագահն առաջարկել էր իր օգնությունը, և այսօր արդեն ժամանեց մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը, -լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: -Վաղը կժամանի երկրորդ ինքնաթիռը՝ դարձյալ բժշկական պարագաներով և սարքավորումներով: Այն, ինչ բերվել է այսօր և կբերվի վաղն, առաջնային նշանակություն ունի Հայաստանի առողջապահական համակարգի համար: Ալեքսանդար Վուչիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հանրապետության նախագահն իր շնորհակալությունն է հայտնել և՛ Սերբիայի նախագահին, և՛ սերբ ժողովրդին՝ մեր երկրին օգնություն ցուցաբերելու համար»:

Էմիլ Տարասյանն ավելացրել է, որ նախագահ Սարգսյանը շարունակում է օգտագործել իր գործընկերային և անձնական կապերը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աջակցության նոր հնարավորություններ ապահովելու Հայաստանի համար: Իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես կապի մեջ է կառավարության գործընկերների հետ, առողջապահության նախարարության հետ պարբերաբար թարմացվում է պահանջվող սարքավորումների և միջոցների ցանկը:

«Այս աջակցության առաջարկը շաբաթներ առաջ է արվել, երբ մեր երկրների նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Նրանք ունեն շատ ջերմ, մտերիմ հարաբերություններ, և ես ուրախ եմ, որ մենք արդեն ունենք արդյունք,- ասել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը: -Վաղը մարդասիրական օգնությամբ ևս մեկ ինքնաթիռ կժամանի Հայաստան: Կարծում եմ՝ այս աջակցությունն օգտակար կլինի Հայաստանի համար»:

    
 



Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր Միքայելյան