Ռուսաստանում սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները
ՀասարակությունԲուրդենկոյի անվան գլխավոր ռազմական կլինիկական հոսպիտալն առաջին 18 կամավորներին
ներարկել է SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութը՝ համաձայն ՌԴ Պաշտպանության
նախարարության հաղորդագրության: COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական
հետազոտությունները կանցկացվեն Մոսկվայի երկու բուժհաստատություններում՝
այդ թվում Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության
ազգային կենտրոնում։
Պատվաստանյութի փորձարկման թույլտվությունը տրվել է հունիսի 16-ին՝ ՌԴ Առողջապահության նախարարության կողմից։
Նշվում է, որ 9 մարդ ստացել է պատվաստանյութի պրեպարատի մի տեսակ, ևս 9-ը՝
մեկ այլ տեսակ: Ամբողջ գործընթացը վերահսկվում է բժշկական հաստատության
ամենափորձառու մասնագետների կողմից: