Կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ռեկորդ է գրանցվել Իրանում
ՀասարակությունԻրանում հունիսի 17-ին հայտնել են վերջին 24 ժամում կորոնավիրուսի
հետևանքով 120 մարդու մահվան մասին, որը ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի
11-ից ի վեր: Այս մասին գրում է EADaily-ն՝ նշելով, որ 4-րդ օրն անընդմեջ Իրանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցում է 100-ը:
Տեղի իշխանությունները «Քովիդ-19»-ի նոր բռնկումն ու դրանով
պայմանավորված մահացության ցուցանիշի աճը կապում են քաղաքացիների կողմից
սանիտարա-համաճարակաբանական կանոնների չպահպանման հետ: Հատկապես նշվում է
հարսանիքներ և հուղարկավորություններ կազմակերպելու մասին, ինչն էլ պատճառ է
դառնում «կարմիր» նահանգներում վիրուսի տարածման դեպքերի ավելացման համար:
Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին:
Կարմիրով բնորոշվում են այն նահանգները, որտեղ համաճարակաբանական վտանգի բարձր ցուցանիշ է գրանցվել:
Նշվում է, որ նահանգներից մեկում վարակվել է 120 մարդ, որոնք մասնակցել են նույն հարսանիքին:
Ավելին․․․