Յուրի Գագարինի դուստրը պատմել է Ֆիդել Կաստրոյի հետ իր հոր ընկերության մասին
Հասարակություն
Լեգենդար տիեզերագնաց Յուրի Գագարինը շատ լավ հարաբերություններ ուներ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ: Այս մասին «Россия-1» հեռուստաալիքի եթերում ասել է տիեզերագնացի ավագ դուստրը՝ Ելենա Գագարինան․ «Նա շատ արագ ընդհանուր լեզու գտավ Ֆիդել Կաստրոյի հետ: Նրանք ինչ-որ առումով շատ նման էին»,-ասել է կինը:
Ելենա Յուրիևնայի խոսքերով, իր հայրն ու հայտնի հեղափոխականը շատ արագ լեզու են գտել: Տիեզերագնացի մահից հետո Կաստրոն փորձել է առնվազն 15 րոպեով այցելել մորը և պարզապես բարևել: Վալենտինա Իվանովնան ելակ է պատրաստել կուբացի հյուրի համար: Կաստրոն շատ է սիրել այդ հատապտուղը, բայց այն չի աճել իր երկրի տարածքում `շատ շոգ կլիմայի պատճառով․ «Ֆիդելի այցից առաջ նրա համար միշտ սեղանի վրա դրված ելակ կար»,-պատմել է Գագարինան:
Ավելին․․․