Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին
Հասարակություն
Բուկենհեմյան պալատը հայտարարել է, որ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից։
Նշվում է, որ մինչ այդ երկրում հայտարարվել է ութօրյա սուգ, իսկ արքայական ընտանիքի անդամների համար՝ երկշաբաթյա։ Արարողության հեռարձակումը կլինի հեռուստատեսությամբ։
Նշենք, որ արաքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին՝ 99 տարեկան հասակում։