Հրայր Հովնանյանի մահը համազգային կորուստ է. Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը
Հասարակություն
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Ի սրտե ցավակցում եմ մեծ հայրենասեր եւ բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Նրա մահը համազգային կուրուստ է: Հրայր Հովնանյանի մասին հիշողությունը վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»,– ասվում է նախագահի ուղերձում։
Ավելին․․․