Լրահոս
Կարևոր


Սույն թվականի ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը և Ավետման տոնին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կանայք նախաձեռնել էին ակցիա, որին միացել էին մեր մի շարք այլ հայրենակիցներ

Հասարակություն

 

Արդյունքում Հանրապետության հրապարակում կանանց նկատմամբ, որոնց շարքերում էին նաև Արցախյան երրորդ պատերազմում մեր նահատակված հերոսների հարազատներ, ոստիկանության կողմից կիրառվեց բիրտ և առերևույթ անհամաչափ ուժ, ինչի տեսարաններն իրապես զարհուրելի և բարոյազուրկ էին։
Հերթական անգամ ահազանգում ենք՝ «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։
Այսինքն՝ որպեսզի ոստիկանությունը կարողանա կիրառել ֆիզիկական ուժ, անհրաժեշտ է հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայություն՝
1. իրավախախտում հանդիսացող գործողությունների կատարում,
2. նախազգուշացում այդ գործողությունները կատարող ֆիզիկական անձանց՝ դրանք կանխելու նպատակով ֆիզիկական ուժ գործադրելու մասին,
3. ենթադրյալ իրավախախտում կատարած անձանց ժամանակի տրամադրում ոստիկանության օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ոստիկանությունը հերթական անգամ առերևույթ անհամաչափ ուժ կիրառելուց առաջ որևէ կերպ չզգուշացրեց դրա մասին և հավաքի մասնակիցներին չտրամադրեց բավարար ժամանակ ոստիկանության «օրինական պահանջները» կատարելու համար:
Պարզ չէր, թե ինչ վտանգավոր իրավախախտում էին գործել հայ կանայք, ովքեր Մայրության և գեղեցկության օրը որոշել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել իշխող ուժի հակապետական գործունեության դեմ։
Ակնհայտ է, որ ոստիկանության նման ապօրինի գործողություններն ինքնանպատակ չեն, այլ հրահանգավորված են՝ միտում ունենալով բիրտ ուժի սպառնալիքով և կիրառմամբ կանխել քաղաքացիների մասնակցությունը հետագա բողոքի ակցիաներին։
Ցավալիորեն, արձանագրում ենք.
1. ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում բավարար երաշխիքներ նշված իրավիճակներում ոստիկանության կողմից բռնության ենթարկված և/կամ բերման ենթարկված անձանց իրավունքների ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ պաշտպանության համար, ինչը գործող իշխանություններին հնարավորություն է տալիս ապօրինի ֆիզիկական ուժ կիրառել իր հակապետական գործունեության դեմ բողոքող անձանց նկատմամբ։
2. Մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը թե՛ իրավապահ մարմինների, թե՛ իշխող ուժի կողմից կրում են պարբերական բնույթ:
3. Իրավապահ մարմինները դարձել են քաղաքական ուժի սպասավոր՝ ի հեճուկս Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց առաքելության:
4. Կանանց իրավունքների պաշտպանության նախկին ակտիվիստ ջատագովներ, հասարակական գործիչներ, ներկայումս արդեն՝ պաշտոնատար անձինք կամ իշխող ուժի արբանյակներ, լուռ են, ինչպես ձուկը ջրում, ո՛չ լսում են, ո՛չ տեսնում, ո՛չ էլ խոսում:
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, գործադիր տնօրեն
Gohar Meloyan
IRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունըԵրիտասարդությունը պետք է մասնակցի ընտրություններին՝ որոշելու իր կյանքն ու ապագան․ Արմեն ՄանվելյանՄարդիկ պարիսպներ պետք է հաղթահարեն՝ վարչապետի հետ շփվելու համար․ Արեգ Սավգուլյան Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը Եկել է փակագծերը բացելու ժամանակը․ Նառա Գևորգյան Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Իլհամ Ալիևին. փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ ԿարապետյանՉե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար» Ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանում. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա ԿոստանյանՌոբերտ Ամստերդամը պահանջում է հետ վերցնել ԱՄՆ սենատորների նամակները, որոնք ուղղված են հայ ընդդիմադիր առաջնորդի դեմ Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանՎերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում Մեր քայլերը հեղափոխական են լինելու, գալիս ենք հանուն հայերի․ Սամվել Կարապետյան Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան Քաղաքացիական հասարակության պայքարը տալիս է իր արդյունքները․ Ցոլակ Ակոպյան Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ադրբեջանը հողին հավասարեցրեց Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ձայն չհանեց, խաղաղություն չի բերի. Էդմոն Մարուքյան Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության արդյունքում Շիրակի մարզում իրականացրել ենք գյուղատնտեսական լայնածավալ աշխատանքներ. Մարտուն ԳրիգորյանՏնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Ջահերով երթը որպես քաղաքական ազդակ՝ հիշողության և ընտրության միջև Ընդդիմադիր դաշտի միավորումը չստացվեց ամբիցիաների պատճառով. Էդմոն Մարուքյան Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի. Ա. ՉալաբյանՆախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտիԹոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն․ Գագիկ ԾառուկյանԱդրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Ինձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու. Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱրդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանում