Հետևելով մեր խոսքին` սեփական մի հետաքրքիր բացահայտում եմ գրանցել. Թևան Պողոսյան
Հասարակություն
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Տեսնես երբևէ կգիտակցե՞նք, որ այսօրվա խորհուրդը Զատկի տոնով չի սահմանափակվում, այլ տարածվում է մեր կյանքի ամեն օրվա վրա։ Գիտակցո՞ւմ ենք, որ Բարձրյալի դատաստանից չենք խուսափելու և ընդունու՞մ ենք, որ Տիրոջ պատվիրաններն անքննելի են։
Հետևելով մեր խոսքին` սեփական մի հետաքրքիր բացահայտում եմ գրանցել։ Բոլոր այն գրառումներս, որոնք ինստիտուտների մասին են, դատելով արձագանքներից, քչերին են հուզել. մենք անտարբեր ենք, երբ խոսքը պետական ինստիտուտի մասին է: Իսկ երբ նույն խնդիրն արծարծվում է անհատների տեսանկյունից, բոլորս դատավոր ենք դառնում. մինչդեռ գրված է. «Մի դատիր, որ չդատվես»...
Աստված պահապան բոլորիս։
Թևան Պողոսյան
Ավելին․․․