Ուկրաինայում գնահատել են Ռուսաստանի հետ պատերազմի հավանականությունը
Հասարակություն
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի արձանագրում Ռուսաստանի պատրաստությունն Ուկրաինայի հետ բաց ռազմական հակամարտության, սակայն իրադարձությունների նման զարգացման սպառնալիք կա, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ռուսլան Հոմչակը:
«Կա՞ արդյոք անմիջականորեն սպառնալիք, որ վաղը առավոտյան մենք կարթնանանք, և պատերազմ հայտարարված կլինի։ Այսօր գլխավոր շտաբը իրավիճակը գնահատում է այնպես, որ վաղը այդպիսի բան չի լինի։ Քանի որ դրա համար պետք է լինեն համապատասխան գործոններ, համապատասխան գործողությունները պետք է տեղի ունենան Ռուսաստանի Դաշնության կողմից, Ռուսաստանի Դաշնության կողմից մեր իշխանության ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Մենք այսօր չենք տեսնում այն գործոնները, որոնք պետք է լինեն։ Բայց, իհարկե, վտանգ կա։ Եվ վտանգը կա, առաջին հերթին այն պատճառով, որ Ռուսաստանը չի հրաժարվել իր ծրագրերից», - ասել է Հոմչակը «Գորդոն» պարբերականի գլխավոր խմբագիր Ալեսե Բացմանի հետ հարցազրույցում։Նա նշել է, որ Դոնբասում էսկալացիան պարբերաբար է տեղի ունենում։ Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին պայմանավորվածությունից անմիջապես հետո ամսական մինչև 50 կրակոց են արձանագրել: Նման միտում են արձանագրել օգոստոսին և սեպտեմբերին։