Լուսակերտի թռչնաֆաբրիկայում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի
Հասարակություն
Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 29-ին, ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսակերտ գյուղի «Լուսակերտ» ՍՊԸ-ին պատկանող թռչնաֆաբրիկայում տղամարդու դի կա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս գոմի տանիքում աշխատանքներ կատարելու ժամանակ հոսանքահարվել եւ տեղում մահացել է:
Նրա դին տանիքից իջեցնելու համար ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: