Շշմելու պատմություն է․ Ո՞վ էր թաղել Կարենին՝ ոչ ոք չգիտի․ Նաիրա Զոհրաբյան
Հասարակություն
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սա շշմելու պատմություն է
Այս պատմությունն ինձ այսօր պատմեց արցախյան այս պատերազմում զոհված զինծառայող Կարեն Կարապետյանի եղբայրը։
Այս պատմությունը պարզապես ցնցող է։
Երեկ եկել էր ԴՆԹ պատասխանը՝ դա Կարենն էր։
Ո՞վ էր թաղել Կարենին՝ ոչ ոք չգիտի։
Շշմելու է։
Ու դեռ քանի մայր երազում պիտի տեսնի իր որդուն, ու դեռ քանի մայր պիտի դռան ամեն զանգից շունչը պահի ու սպասի որդուն, ու դեռ քանի մայր պիտի երազի, որ որդին ոչ թե սպանված լինի, այլ գերեվարված։
Ու էսքանից հետո կան վիժվածք մանկուրտներ, ովքեր թուրքին թշնամի չեն համարում։
Ու էսքանից հետո կան լիքը «չհայեր», ովքեր արդարացնում են թուրքին թշնամի չհամարողին»։