Լրահոս
Կարևոր


«Հապճեպ ու հրատապ ինչ-որ բան են ուզում անել, որն արդար ու ընդունելի չէ»․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունից հետո մի շարք քաղաքական ուժեր, ինչպես նաև ՀԿ-ներ, մատնանշում են Ընտրական օրենսգիրքը փոխելու անհրաժեշտության մասին: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով այդ պահանջներին ու իրենց կուսակցության դիրքորոշմանը, նախ շեշտեց ԸՕ-ն փոխելու ժամանակահատվածի մասին:

«Վերոնշյալ հայտարարությունից հետո Ընտրական օրենսգիրք փոխելը նշանակում է փոխել խաղի կանոնները, ինչն անարդար է: Այն դելեգիտիմացնելու է առաջիկա ընտրությունները: Ցանկացած քաղաքական ուժ, որը չբավարարվեց ընտրությունների արդյունքներով, կարողանալու է այն վիճարկել որպես փոփոխված ընտրակարգի հետևանք: Եվ, ընդհանրապես, ըստ միջազգային փորձի, Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի ընտրություններից առնվազն 6 ամսից մինչև 1 տարի շուտ:

Կուսակցությունները պետք է նոր խաղի կանոններին պատշաճ պատրաստվելու ժամանակ ունենան: Այս պարագայում ինչ-որ հապճեպ ու հրատապ բան են ուզում անել, որն արդար ու ընդունելի չէ: Մյուս կողմից՝ փակ համամասնական ընտրակարգը, որն ուզում են ներդնել, խնդրահարույց է և էլ ավելի է խորացնելու Հայաստանում առկա քաղաքական վատ ավանդույթները: Իսկ «Լուսավոր Հայաստանը» բաց համամասնական ցուցակ է առաջարկում, ըստ որի՝ քաղաքացիները կկարողանան պատգամավոր ընտրել հանրապետության ողջ տարածքում: Կուսակցությունը ներկայացնում է իր ցուցակը, բայց քվեաթերթիկի հետևի երեսին լինում են կուսակցության առաջին 30 համարների անունները: Իրենց քվեով քաղաքացիները կարող են այդ հերթականությունը խախտել, փոխել. այսինքն, այն թեկնածուն, որը կստանա կուսակցության ստացած ձայների հինգ տոկոսից ավելին, նա արդեն պատգամավոր է դառնում:

Սրանով մենք խրախուսում ենք նախ ներքին մրցակցությունը կուսակցության մեջ: Խրախուսում ենք նաև, որ կուսացությունները չլճանան ու համալրվեն նոր դեմքերով: Այդ ընտրակարգով խրախուսում ենք նաև քաղաքական գործչի՝ որպես պատգամավոր հանրությանը հաշվետու լինելու հանգամանքը, որովհետև վաղն ինքը պետք է գնա ու հանրությունից կրկին քվե պետք է խնդրի: Ցուցակը փակելու պարագայում ընդամենը կուսակցապետերի, կուսակցության էլիտաների կամ ֆինանսական կենտրոնների նշանակովի պատգամավորներ ենք ունենալու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Գորգիսյանը:

Նրա խոսքով, բոլոր այն կուսակցությունները, որոնք փակ համամասնական ընտրակարգի լոբբինգն են անում, չունեն մարզային ներկայացուցիչներ, որոնց կկարողանան առաջադրել մարզերում. «Հետևաբար, իրենք ուզում են Երևանի ինչ-որ սրճարանում նստած՝ մտնել Ազգային ժողով՝ ենթադրելով, որ կարող են մարզերում առկա ինչ-որ խնդիրների լուծումներ տալ: Այդպես չի լինում, և դա չի կարելի թույլ տալ»:

Հարցին, թե չփոփոխված ԸՕ-ն չի՞ կարող արդյոք ոչ բավարար արդյունքի համար պատճառաբանություն բերվել, Գ. Գորգիսյանը պատասխանեց. «Ոչ իհարկե, որովհետև խաղի կանոնները սրանք են: Այս խաղի կանոններով ենք մենք պայմանավորվել: Տեսեք՝ գործող ռեյտինգային համակարգը, միանշանակ, խնդիրներ ունի: Օրինակ՝ այն հնարավորություն է ստեղծում, որ տեղային ինչ-որ հեղինակություններ, բիզնեսմեններ կարողանան իրենց ազդեցությունը, լծակներն օգտագործել ձայներ բերելու համար: Այն հնարավորություն է ստեղծում, որ նշված անձինք իրենց հեղինակությունը վերածեն քաղաքական կշռի, իրենց լծակները վերածեն քաղաքական ձայների: Բայց ընտրակագի փոփոխությամբ չէ, փակ համամասնականով չէ, որով այս խնդիրը կարելի է լուծել, որովհետև փակ համամասնականի դեպքում նույն մարդիկ էլի նույն ձևով աշխատելու են: 2017 թ. ընտրությունները դրա վառ ապացույցն էին:

Երբ 2017 թ. տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ն Երևան քաղաքում հավաքեց մոտ 48 տոկոս ձայն: Մեկ ամիս հետո լրիվ փակ ընտրակարգով անցկացվող Երևանի քաղաքապետի ընտրություններում նույն կերպ բոլոր օլիգարխները խառնված էին ընտրությունների մեջ: Բոլոր թաղային հեղինակություններն իրենց ազդեցությունը օգտագործում էին, ինչի արդյունքում Երևանի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն 69 տոկոս հավաքեց: Հետևաբար, փակ համամասնականով մենք ոչ թե խնդիր ենք լուծելու, այլ պարզապես ձևացնելու ենք, թե խնդիրը լուծվեց: Մինչդեռ մեր առաջարկով այդ խնդիրը լուծելու շատ ավելի մեծ հնարավորություն կա, որովհետև եթե ռեալ քաղաքական դեմքերը մտնում են ընտրապայքարի մեջ ամբողջ Հայաստանի տարածքով, նրանք հնարավորություն են ունենում հաղթելու և ստվերելու այն լոկալ հեղինակություններին, որոնք փորձելու են ինչ-որ կերպ իրենց ազդեցություններն ու լծակներն օգտագործել քաղաքական նպատակներով»:

Գևորգ Գորգիսյանի խոսքով, մեծ հաշվով, փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների որակը կախված է կազմակերպողների կամքից. «Լավագույն Ընտրական օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենախայտառակ ընտրությունները և ամենաանհաջող Ընտրական օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենաթափանցիկ ընտրությունները: Հետևաբար, հերթական միֆն է այն պնդումը, թե ընտրությունների թափանցիկությունը կախված է Ընտրական օրենսգրքից: Նույն ՀԿ-ները, նույն «Իմ քայլը» խմբակցությունն անընդհատ գլուխ էին գովում, ասում էին, թե ինչքան լավն ու թափանցիկ էին 2018 թ. խորհրդարանական ընտրությունները: Դրանք հենց այս ԸՕ-ով էին անցկացվել, որն այդքան քննադատվել է: Եթե ընտրություններ կազմակերպողը՝ ղեկավարությունը, ունի ընտրությունները չկեղծելու, ընտրակաշառքը բացառելու քաղաքական կամք, ոչ մի խնդիր չի լինի, բայց եթե նրանք դա ուզում են խրախուսել, ինչ օրենսգիրք ուզում ես ընդունիր, այդ ամենն աշխատելու է»:

Անի Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»