ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախազգուշացրել է առաջիկայում ջրի գլոբալ պակասի մասին
Հասարակություն
Աշխարհը ոչ բավարար ջանքեր է գործադրում ջրային ռեսուրսները խնայելու համար, և այժմ դրանց արժեքը վերագնահատելու խնդիր կա: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլին: Կազմակերպության 200 էջանոց զեկույցը նվիրված է այս խնդրին:
«Ջուրը՝ կապույտ ոսկին, մեր ամենաթանկ ռեսուրսն է, որին ուղիղ հասանելիություն չունի ավելի քան երկու միլիարդ մարդ: Այն ոչ միայն անհրաժեշտ է գոյատևման համար, այլ նաև սանիտարական, սոցիալական և մշակութային դեր է խաղում մարդկային հասարակություններում»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը։
Զեկույցում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ մինչ 2030 թվականն աշխարհը կկանգնի ջրի համաշխարհային պակասի առաջ՝ 40 տոկոսի չափով: Իրավիճակը կարող է սրվել այլ գլոբալ խնդիրներով, ներառյալ համաճարակի հետևանքները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարծում են, որ եկել է ժամանակը ջրային ռեսուրսների պահպանման ընդհանուր քաղաքականություն մշակելու ժամանակը: