Լրահոս
Կարևոր


Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին. Սաղաթելյան

Քաղաքականություն

 

«Ինձ խիստ զայրացրել է երեխաներին Նիկոլի հավաքին տանելու փաստը։ Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին, որպեսզի եթե որևէ մեկն արդարացիորեն ուզենար, օրինակ, մոտենալ ու թքել դավաճանի երեսին, կամ հավկիթ նետեր իր ուղղությամբ, կաշկանդվեր երեխաների ներկայությունից։  Ասեմ ավելին, շատ լավ ճանաչելով նրա ստոր էությունը, չեմ զարմանա, եթե հենց ինքը որևէ պրովոկացիա բեմականացնի և, շահարկելով երեխաների ներկայությունը, փորձի դրանից PR-ի առիթ դարձնել՝ անգամ այդտեղ տարված երեխաների անվտանգության գնով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով շաբաթ օրն Արագածոտնում Փաշինյանի հավաքին մի քանի տասնյակ երեխաների մասնակցության փաստին։-Պարոն Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակեց։ Դուք հայտարարել եք քաղաքականություն մտնելու մասին, մասնակցելո՞ւ եք այդ ընտրություններին։

-Նախ՝ արտահերթ ընտրություն ֆեյսբուքյան ստատուսով չի հայտարարվում, կա համապատասխան իրավական ընթացակարգ և Նիկոլ Փաշինյանը չունի ընտրություն հայտարարելու լիազորություն, դա հանրապետության նախագահի գործառույթն է։ Եվ երբ պաշտոնապես կնշանակվեն ընտրություններ, այդ ժամանակ կխոսենք։ Ես խիստ կասկածում եմ, որ ընտրությունները կայանալու են, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուտասանն իր ո՞ր խոստումն է կատարել, որ դա կատարի։ Հետևաբար, անիմաստ եմ համարում ժամանակից առաջ ընկնելը։

-Բայց Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, սկսել է քարոզարշավը։ Օրինակ՝  շաբաթ օրը Արագածոտնի մարզում էր։

-Անցյալ տարի այս ժամանակ էլ սահմանադրական հանրաքվեի օր էր նշանակել և քարշ էր գալիս մարզերում, կայացա՞վ այդ հանրաքվեն։ Իհարկե՝ ոչ։ Հետևաբար, կրկնում եմ, վստահ չեմ, որ ընտրությունները կայանալու են։

Ինչ վերաբերում է քարոզարշավ կոչվածին։ Դուք քարոզարշա՞վ եք համարում մանկահասակ երեխաներին իրար գլուխ հավաքելն ու հիմարություններ դուրս տալը։ Դա քարոզարշավ չէր, դա սեփական կաշին փրկելու համար ամեն ինչի պատրաստ տականքի հերթական կապիկությունն էր։ Ինձ խիստ զայրացրել է երեխաներին Նիկոլի հավաքին տանելու փաստը։ Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին, որպեսզի եթե որևէ մեկն արդարացիորեն ուզենար, օրինակ, մոտենալ ու թքել դավաճանի երեսին, կամ հավկիթ նետեր իր ուղղությամբ, կաշկանդվեր երեխաների ներկայությունից։

Ասեմ ավելին, շատ լավ ճանաչելով նրա ստոր էությունը, չեմ զարմանա, եթե հենց ինքը որևէ պրովոկացիա բեմականացնի և շահարկելով երեխաների ներկայությունը փորձի դրանից PR-ի առիթ դարձնել՝ անգամ այդտեղ գտնվող երեխաների անվտանգության գնով։ Այլևս փաստ է, որ Նիկոլն ամեն ինչի պատրաստ է սեփական կաշին փրկելու համար և ոչնչի առջև կանգ չի առնելու րոպե ավել վարչապետի աթոռին նստելու համար։ Տասնյակ միջազգային կոնվենցիաներ, ներպետական կարգավորումներ կան, որոնք արգելում են երեխաների ներգրավումը քաղաքական միջոցառումներում և նա գիտի, որ իրավունք չունի մանկահասակ երեխաներին օգտագործել իր կեղտոտ խաղերում։

-Գուցե ծնողները դեմ չեն եղել, կամ դպրոցի տնօրենն է ցանկացել հաճոյանալ վարչապետին։

-Նման տնօրենի ականջից պետք է բռնել ու դուրս շպրտել կրթական համակարգից, որովհետև քիչ չի ինքն է ներգրավվում քաղաքական պրոցեսում, նաև իրեն վստահված երեխաների է ներքաշում։ Անկեղծ ասած, չեմ կարծում, թե կա որևէ դպրոցի տնօրեն կամ մանկավարժ, որը ցանկանա հաճոյանել այդ տխմարին։ Չեմ բացառում, որ մարզային իշխանությունների կողմից է եղել հարկադրանք, որը կրկնակի հանցանք է։

Իսկ ծնողների մասով խիստ կասկածում եմ, որ բանական մարդը թույլ կտա, որ իր երեխան գտնվի մի վայրում, որտեղ հարյուրավոր զինված թիկնապահների ու սնայպերների ներկայությունն արդեն իսկ փաստում է վտանգի առկայությունը։

Եթե, այնուամենայնիվ, կան այդպիսի ծնողներ, որպես մանկավարժ, խնդրում եմ նրանց թույլ չտալ, որ օգտագործեն իրենց երեխաներին։ Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ սրբություն և ինքը պատրաստ է ամեն ինչի՝ ուրիշի երեխաների կյանքի գնով։ Ուստի, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ՝ հեռու պահեք ձեր երեխաներին այդ տականքից, մի վտանգեք նրանց և մի դարձրեք գործիք նրա ձեռքում։

Աղբյուր` Փաստինֆո

ԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից