Լրահոս
Կարևոր


Նովրուզը. իրանական ամենամեծ տոնակատարությունը

Ապրելակերպ


Իրանում մեկնարկել է 1398 թվականը, տարվա առաջին ամիսը: Իրանական Նոր Տարին: Իրանական նոր տարվա առաջին օրը, գարնանամուտը, Նովրուզյան տոնը: Սա իրանցիների ամենամեծ տոնախմբությունն է: Շնորհավորում ենք գեղեցիկ ֆարվարդինը, կանաչազարդ գարունն ու բնության զարթոնքը:

Կենսալի  ու առասպելական և պատմության էջերից ելած մի ձայն  փարատել է ձմեռային գիշերների լռությունը: Կենարար ձայնը մարդկանց հանում է մենությունից և կանչում է բնության գիրկը:

Զարմանքով նկատում ենք, որ սառնությունը, մենությունն ու մթությունը հեռանում են՝ իրենց տեղը զիջելով արեգակի շողերին, երաժշտականությանը և բերկրանքին, որոնք բոլորին իրենց կողմն են կանչում: Սա բոլոր տոնախմբություններից տարբերվող խրախճանք ՝ Նովրուզն է եկել:Նովրուզ բառացի նշանակում է նոր օր: Բազմաթիվ հիշատակումներ կան հին Իրանում գարնանային Նովրուզը նշելու մասին: Դրանցից մեկը ֆարվարդին ամսի և  ծեսերի գոյությունն է: Ֆարվարդին բառի արմատը ֆրավասին է: Հին պարսկերենում այսպես են անվանել պարսից բարեգործներին ու հանգուցյալների հոգիներին: Ոմանք գտնում են, որ բառի արմատը գալիս է «Ճիշտ որոշում» իմաստով բառից: Գարնանամուտին Նովրուզի նշումը համարվում է արարչագործության վերածնունդը : Այդպես է հիշատակում Աբուռեյհան Բիրունին, իսկ Շամսեդդին Մոհամմեդ Դամեշղին այն համարում է լույսի արարչագործության օրը: Գարնանամուտը համարվում է ցրտից մարդու վերելքի ժամանակը: Այն պահը, երբ ձմռան տխրությունը հեռանում է: Հասնում են ծաղկունքի ու բնության ջերմացման օրերը:
Իրանում նովրուզը նշել են մ.թ.ա երրորդ հազարամյակում: Այն ժամանակ նովրուզն անվանում էին ճակատագրի որոշման օրը: Ըստ ժողովրդական հավատալիքների, Նովրուզը համարվում է գարնանամուտը: Նոր տարին այն պահն է, երբ որոշվում է մարդու ճակատագիրը և նրա ողջ տարվա անելիքը:

Նովրուզը վերագրում են առաջին թագավորներին: Լուսնային հիջրեթի 4-րդ և 5-րդ դարերի գրող ու բանաստեղծներ ՝ ինչպիսիք են Ֆիրդոսին, Օնսորին, Բիրունին, Թաբարին և պատմական շատ աղբյուրներ, գտնում են, որ Նովրուզը գոյություն է ունեցել Ջամշիդի թագավորության ժամանակներից: Այն ժամանակ, երբ Իրանի թագավոր Ջամշիդը հաղթեց մթության ու տգիտությանը և գարնան առաջին օրը բազմեց գահին, նա նշեց իր գահակալությունը: Այն օրվանից ի վեր այդ օրն անվանել են «Նորուզ ՝ նոր օր» : Ի հարկե Նովրուզը նշվում էր նաև Ջամշիդից առաջ և Աբուռեյհանը թեև տոնը վերագրում է Ջամշիդին , այնուամենանիվ գրել է.«Այդ օրը նոր օր էր և պետք է նշվեր: Թեև ավելի վաղ Նովրուզը մեծ ու շքեղ տոն էր»:

Որոշ պատմաբաններ վկայել են, որ մ.թ.ա. 538 թվականին Աքեմենյան Կյուրոս թագավորը Նովրուզը ազգային տոն էր հայտարարել: Այդ օրը տոնախմբություններով մեծարում էին զինվորներին, մաքրություններ էին արվում: Այս օրը համաներում էր շնորհվում մեղադրյալներին: Ռոման Գրիշմենի և Էրնեստ Հերցֆելդի նման հետազոտողները համոզված են, որ Թախթեջամշիդը կառուցվել է Նովրուզյան տոների համար, քանի որ Աքեմենյան թագավորության ժամանակ Նովրուզը նշվել է էսֆանդի 21-ից օրդիբեհեշթի 19-ի միջև ընկած շուրջ երկու ամիսների ժամանակահատվածում: Աքեմենյան վիմագրերը ցույց են տալիս, որ նովրուզին աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչներ ազգային տարազներ էին կրում և Թախթեջամշիդում նշում էին այդ տոնը: Տոնական օրերին թագավորն ու պալատականները պարգևներ էին ստանում:

Այդ կապակցությամբ հիշատակումները վկայում են պատմական փաստի մասին, որ մ.թ.ա. 416 թ.-ին Կյուրոս Ա.-ը նովրուզի առիթով ոսկե մետաղադրամ է կտրել, որի մի կողմում պատկերված է կրակող զինվորի պատկեր:

 

Իսլամից հետո Նովրուզը շարունակել է մնալ իրանցիների ուշադրության կենտրոնում և նույնիսկ այդ տոնը հավուր պատշաճի կատարելու համար, օրացույցում համապատասխան փոփոխություններ էին կատարվել: Իրանցիների կողմից այսօր օգտագործվող արեգակնային օրացույցը 1079 թվականի մարտի 6-ին կատարելագործվել է Հեքիմ Խայյամ Նեյշաբուրիի կողմից և ստացել է «Ջալալիի օրացույց» անունը: Մինչև այդ օրացույցի մշակումը, նահանջ տարիները կամ ընդհանրապես հաշվի չէին առնվում կամ էլ օրացույցի մի անկյունում էին դրանց համար տեղ հատկացնում և խնդիրներ էին առաջացնում: «Ջալալիի օրացույց»-ում Խայյամը լավագույն կերպով է հաշվել նահանջ տարիները: Ըստ ոլորտի փորձագետների, դա համաշխարհային մակարդակում լավագույն օրացույցն է: Քանի որ լուսնային տարին տասը տարին մեկ , տասն օրով տարբերվում է իրական տարիներից , իսկ եվրոպական օրացույցում, ամեն 2500 տարվա մեջ գոյանում է մեկ օրվա տարբերություն: Իսկ «Ջալալիի օրացույցը» տասը հազար տարին մեկ անգամ ունենում է մեկ վայրկյանի վրիպում:

Իսլամական շրջանում, հատկապես լուսնային հիջրեթի 10 և 11-րդ դարերին ՝ փրկչական 16-17 դարերին ՝ Սեֆևյանների օրոք, նովրուզյան սովորույթները միաձուլվել են իսլամական ավանդույթների հետ և ստացել են կրոնական երանգ: Շիա կրոնագետների համոզմամբ, Նովրուզը համարվել է աստվածային ու սուրբ օր : Այդ օրն արարվել է Ադամը: Մեկ այլ վկայությամբ, հիջրեթի 10-րդ տարում այդ օրը Մոհամմեդ մարգարեն Իմամ Ալիին Ղադիր Խոմում իրեն փոխարինող է նշանակել ՝ որպես մուսուլմանների խալիֆա: Ուստի մուսուլման իրանցիների Նովրուզը համարում են բարիքների օր և համատեղելով ազգային ու իրանական-իսլամական մշակույթը, դրան առանձնահատուկ շուք են հաղորդել: Մեր օրերին նովրուզի նշումը տևում է երկու շաբաթ : Դա սկսվում է հին տարվա վերջին օրերին և ավարտվում է նոր տարվա 13-րդ օրը:

Նովրուզի պատմա-մշակութային երևույթն , իրանական մշակութային աշխարհում իր հասարակական երկարատև ընթացքում , շատ վայրիվերումներ է թիկունքում թողել , սակայն շնորհիվ բնության ծաղկունքի ու վերածննդով ուղեկցվող իր մշակութային ու հասարակական առանձնահատկությունների, գոյատևել է Իրանում : Նովրուզի գոյատևումն ու մնայունությունը մի քանի հանգամանքներով է պայմանավորված: Այդ տոնը սերտ կապակցված է բնության վերածննդի հետ , գարնանը տարվա նոր դառնալու կրկնությունը, տոնի ավանդույթներն առնչվում են երկրի տնտեսությանը, տոնն իր ուրույն տեղն է գրավել ժողովրդի կենցաղում և իրեն բնորոշ տոնական խանդավառությամբ , ոգևորում է իրանցիներին:Բազմահազարամյա քաղաքակրթություն ու պատմություն ունենալով, իր ազգային ինքնությունը ձևավորելու համար, Իրանն ունի հոգևոր  հարուստ մշակույթ :  Հին Իրանում տոնակատարությունները տեղի էին ունենում հանրային եղանակով: Պատմության ընթացքում , գնալով տոնակատարությունը կորցրել են իրենց կարևորությունը: Նովրուզը սակայն շարունակել է գոյատևել: Այն այսօր նշվում է աշխարհում և ճանաչված է որպես իրանական տոն: 2010 թվականի փետրվարի 23-ին , ՄԱԿ-ի «Ոչ-նյութական ժառանգության պահմանման համար միջկառավարական հանձնաժողով»-ի հանդիպման ընթացքում, Նովրուզը պաշտոնապես գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Բնակչության առումով, այս տոնը համարվում է ամենամեծ համատեղ ժառանգության երևույթը:

Ոչ-նյութական մշակութային ժառանգությունը սերնդե սերունդ է փոխանցվում և այդ ավանդույթի բանավոր փոխանցողները, տոնը համարում են իրենց ինքնության մի մասը: Այդ ժառանգությունը պատմության ընթացքում , ըստ օրվա պահանջի, վերափոխվում է վերանայվում է, որն էլ իր հերթին դրա կենդանության մասին է վկայում: Ոչ-նյութական մշակութային ժառանգությունն ունի այլ առանձնահատկություն , որը կոտրում է սահմանները և միջանձնային , ազգային ու տարբեր հարաբերություններում փոխ է առնվում՝  անցնելով աշխարհագրական սահմանները:

Նովրուզն ունի գեղեցիկ ու խորհրդանշական ավանդույթներ, որոնք հազարամյակներ պահպանվել են: Նովրուզին իրանցիներն ուր որ լինեն,փորձում են նախքան տարեմուտը տուն գալ և ընտանիքի բոլոր անդամների հետ միասին  հավաքվել ավանդական սեղանի շուրջ և  նշել տարեմուտը:

 

Ավելին...

Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ Ալեքսանյան