Լրահոս
Կարևոր


Գուրգեն Ներսիսյանի նշանակումը խառնել է ինչպես Արցախի ուժային կառույցների ղեկավարների, այնպես էլ Արայիկ Հարությունյանի հաշվարկները

Քաղաքականություն

 

Գլխավոր դատախազի պաշտոնում Գուրգեն Ներսիսյանի նշանակումը խառնել է ինչպես Արցախի ուժային կառույցների ղեկավարների, այնպես էլ Արայիկ Հարությունյանի հաշվարկները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարությունյանի նախաձեռնությամբ պաշտոնից ազատման դիմում գրեց Հարությունյանի մերձավորներից Մհեր Աղաջանյանը, որը գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի հունիսին՝ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուց հետո։

Հավելենք, որ Գուրգեն Ներսիսյանը ևս դատախազական համայնքից էր, ով, սակայն, Հարությունյանի պաշտոնավարման օրոք հանդես էր գալիս բավականին կոշտ գնահատականներով, իսկ ավելի ուշ, սկզբունքային անհամաձայնություններ ունենալով իշխանությունների հետ, ազատվել էր պաշտոնից և իրավապաշտպան գործունեությամբ էր զբաղվում։ Նրան գլխավոր դատախազ նշանակելով՝ Հարությունյանը նպատակ ուներ լռեցնել իր երբեմնի ընդդիմախոսներից մեկին, ինչպես արել էր այլ ընդդիմադիր դեմքերի պարագայում, սակայն Ներսիսյանը Հարությունյանի ու իշխանության կոկորդում ոսկոր է դարձել։ Վերջին մեկ ամսում գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այնպիսի քրեական գործեր են հարուցվել և համապատասխան իրավական ընթացակարգեր են ընթանում, որոնք առնչվում են ինչպես հենց Արայիկ Հարությունյանին, այնպես էլ նրա մերձավոր շրջապատին:

Թերթի տեղեկություններով, ներքին գործերի նախարարը, ԱԱԾ տնօրենն արդեն իսկ ահազանգել են Հարությունյանին, որ իշխանության ներսում անթույլատրելի գծեր են հատվում, և որ գլխավոր դատախազն իրականում իրենց դեմ խոշոր իրավական գործընթաց է ծավալում։ Սակայն Հարությունյանը դեռևս զերծ է մնում կտրուկ քայլեր ձեռնարկելուց՝ գիտակցելով, որ դա կարող է երկրի ներսում նոր ցնցում առաջացնել։

Ամեն դեպքում գլխավոր դատախազի գործողություններն արցախցիների շրջանում որոշակի հույսեր են արթնացրել, և մարդիկ մտածում են, որ հնարավոր կլինի իրավական պատասխանատվության կանչել անձանց, ովքեր ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից առաջ աչքի են ընկել ապօրինություններով։

Ի դեպ, Արցախում տեղի ունեցող գործընթացը սկսել է մտահոգել նաև ՀՀ իշխանություններին, որովհետև, պատճառահետևանքային կապի առումով, այդ գործերը շոշափում են նաև ՀՀ վարչապետի, իշխանությունների գործողությունները, սակայն նրանք դեռևս Հայաստանի ներսում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով են կլանված և Արցախի իրադարձություններին դիտորդի կարգավիճակով են հետևում»:

 

Ավելին...

ԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից