Կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամն արդեն հայտնաբերվել է Ռուսաստանի տարածքում
ՀասարակությունԿորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամը հայտնաբերվել է Ռուսաստանի տարածքում: Այս մասին հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում:
Դաշնային ծառայության տեղեկություններով՝ Ռուսաստանում գրանցել են հարավաֆրիկյան շտամով վարակման երկու դեպք: Եվս 28 մեկուսացում առնչվում է բրիտանական տարբերակին, 16 դեպքում հայտնաբերվել են այլ մուտացիաներ: Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի բրազիլական շտամ չի հայտնաբերվել:
Նշենք, որ կորոնավիրուսի նոր եւ ավելի վարակիչ շտամը դեկտեմբերի 18-ին հայտնաբերել են ՀԱՀ-ում: Հայտնի է, որ կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութն արդյունավետ չէ վիրուսի այս տարատեսակի դեմ:
Նշենք նաեւ, որ առայժմ հայտնի չէ՝ այս շտամն արդյոք Հայաստան թափանցե՞լ է, թե՞ ոչ: