Լրահոս
Կարևոր


Քննարկվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման արդյունքները. ԿԳՄՍՆ

Հասարակություն

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկխոսության/քննարկումների հարթակի հերթական հանդիպումը:

Միջոցառման նպատակն էր քննարկել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի առաջնային խնդիրները, ԱՀՈՒ փորձնական ծրագրի արդյունքները, ինչպես նաև ներկաներին համագործակցության նոր եզրեր գտնելու հնարավորություն ընձեռել:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում և կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: Նրա խոսքով՝ օրակարգում է նաև նոր մասնագիտությունների ներդրման և դրանց աշխարհագրության ընդլայնման հարցը: Այդ նպատակով, ըստ փոխնախարարի, պետք է ուսումնասիրություն կատարվի՝ հասկանալու, թե կոնկրետ որ մասնագիտությունների պահանջարկ կա:

Ելույթ ունեցողները կարևորել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում, մասնավորապես՝ համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամի պայմաններում: Նրանք ընդգծել են տվյալ մոդելի իրագործման և զարգացման անհրաժեշտությունը՝ հեռանկարային նոր մասնագիտությունների և կրթական մոդուլների մշակման համատեքստում:     

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, «Եվրոպական կրթական հիմնադրամի», Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Զբաղվածության պետական գործակալության, ծրագրի գործընկեր հանդիսացող Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների ու գործատուների, ինչպես նաև մի շարք այլ քոլեջների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երկօրյա միջոցառման ընթացքում մասնակիցներն ակտիվ քննարկումներ են ունեցել ԱՀՈՒ կրթական մոդելի ներդրման հետ կապված առկա խոչընդոտների, դրանց շտկման և արդյունավետության բարձրացման մեխանիզմների վերաբերյալ: 

Սեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունըԵրիտասարդությունը պետք է մասնակցի ընտրություններին՝ որոշելու իր կյանքն ու ապագան․ Արմեն ՄանվելյանՄարդիկ պարիսպներ պետք է հաղթահարեն՝ վարչապետի հետ շփվելու համար․ Արեգ Սավգուլյան Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Եկել է փակագծերը բացելու ժամանակը․ Նառա Գևորգյան Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Իլհամ Ալիևին. փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ ԿարապետյանՉե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար» Ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանում. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա ԿոստանյանՌոբերտ Ամստերդամը պահանջում է հետ վերցնել ԱՄՆ սենատորների նամակները, որոնք ուղղված են հայ ընդդիմադիր առաջնորդի դեմ Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանՎերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում Մեր քայլերը հեղափոխական են լինելու, գալիս ենք հանուն հայերի․ Սամվել Կարապետյան Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան Քաղաքացիական հասարակության պայքարը տալիս է իր արդյունքները․ Ցոլակ Ակոպյան Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ադրբեջանը հողին հավասարեցրեց Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ձայն չհանեց, խաղաղություն չի բերի. Էդմոն Մարուքյան Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության արդյունքում Շիրակի մարզում իրականացրել ենք գյուղատնտեսական լայնածավալ աշխատանքներ. Մարտուն ԳրիգորյանՏնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Ջահերով երթը որպես քաղաքական ազդակ՝ հիշողության և ընտրության միջև Ընդդիմադիր դաշտի միավորումը չստացվեց ամբիցիաների պատճառով. Էդմոն Մարուքյան Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի. Ա. ՉալաբյանՆախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»