«Կանանց եւ աղջիկների կրթություն». ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ
ՀասարակությունՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց եւ աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է կանանց եւ աղջիկների կրթության խնդիրների լուծման գործում նշանակալի ներդրում կատարած անհատներին եւ հասարակական կազմակերպություններին:
Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ եւ 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար եւ ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորություններ, հասնել գենդերային հավասարության եւ զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից, իսկ ինքնաառաջադրված հայտերը չեն ընդունվում։
Մրցանակի կանոնադրական պահանջներին եւ շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվում:
Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ (էլ. փոստ՝ [email protected]) մինչեւ 2021 թվականի մայիսի 11-ը: