Լրահոս
Կարևոր


Հայաստանը՝ երկու ծայրահեղության ճահճում

Հասարակություն

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի ռեպորտաժում ներկայացվում էր արցախյան կարգավորման գործընթացում Կազանից մինչև 2018թ. ընթացքը, որտեղ, ըստ ռեպորտաժի, հայկական կողմի համար եղել է ավելի ու ավելի անբարենպաստ իրավիճակ: Ընդհանուր առմամբ դա բնութագրվում էր «տարածքներ՝ խաղաղության դիմաց» պայմանով, որի մասին Բաքուն սկսեց խոսել, իսկ համանախագահները սկսեցին լռել 2017-ի վերջից-2018-ի սկզբից:

 

2018 թվականի ապրիլի 17-ին խորհրդարանում իր վարչապետության հարցի քննարկմանը ելույթ ունեցած Սերժ Սարգսյանը ըստ էության քողարկված, սակայն շատ թափանցիկ տողատակով ակնարկեց, որ պատերազմ սպասելի է ամեն վայրկյան: Ադրբեջանից ուխտադրուժ գործողություն սպասելու մասին նրա հայտարարությունը հենց դա էր՝ սպասել պատերազմ ամեն րոպե:

2018 թվականին էր նաև, որ Ալիևը, այսպես ասած, վեց ամիս առաջ տվեց նախագահի հերթական ընտրությունը, որ տեղի էր ունենալու նույն թվականի հոկտեմբերին, և անցկացրեց այն ապրիլին: Զուգահեռ Բաքուն հայտարարում էր, որ Հայաստանում իշխանության 2018-ի հարցը լուծվելուց հետո ունի առարկայական բանակցության անցնելու ակնկալիք, որը, այլ կերպ ասած, նշանակում էր թերևս տարածքների վերադարձի մասին թղթի ստորագրության ակնկալիք: Ըստ երևույթին հակառակ պարագայում Ալիևը արդեն 2018-ի հոկտեմբերին ծրագրում էր սկսել պատերազմ՝ իհարկե, Թուրքիայի աջակցությամբ, առանց որի Բաքուն չէր շարժվի տեղից: Ռուսաստանի լռության հարցում Ադրբեջանը թերևս վստահ էր: Սերժ Սարգսյանը բանակցային իրավիճակի վերաբերյալ այժմ բնականաբար պնդում է հակառակը:

 
 

Ամեն ինչ շատ հասկանալի է, մոտիվները պարզ են, իրավիճակը Հայաստանում այդ առումով նոր չէ: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը անկասկած կպնդի, որ ինքն ավելի լավ ժառանգություն է թողել Սարգսյանին՝ Վարդան Օսկանյանն ու Քոչարյանի թիմը մոտ տասը տարի քննադատում էին Սարգսյան-Նալբանդյան քաղաքականությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը բնականաբար ասում է, որ իր տարբերակն էր ամենալավը, իրենից հետո ամեն ինչ վատացել է:

Իրականում Հայաստանը հաղթանակից հետո ըստ էության կանգնել է վատի ու վատթարի ընտրության առաջ: Վատի ու վատթարի, երբ համադրում ենք որևէ հնարավոր տարբերակ հաղթանակի բովանդակության ու մասշտաբի և Հայաստան-Արցախ անվտանգային սպառնալիքների ծավալի հետ: Ընդ որում, էական էլ չէ, թե որն էր վատը, որը՝ վատթարը: Ամեն մեկը պնդում է իրենը, և բնականաբար չունենք որևէ մեկի պնդումը ստուգելու ստույգ և բացարձակ մեխանիզմ:

Խնդիրը թերևս այն է, որ Արցախի հարցում բանակցային գործընթացի, մեղմ ասած, անկումային տրամաբանությունը բխել է ոչ թե հենց Արցախի հարցում սխալներից, այլ պետականության հարցում մեծ սխալից: Խոսքը անգամ պետականության որակների մասին չէ, այլ դրա ռեգիոնալ և միջազգային դերակատարման սխալ գնահատման, որից էլ թերևս բխել են որակների հետ կապված սխալները: Հայկական «էլիտան» դիտարկել է հայկական պետականությունը իբրև ռեգիոնում ռուսական քաղաքականության անբեկանելի հենակետ՝ դրանով իսկ քայլ առ քայլ սկսելով խեղել Հայաստանի անվտանգային միջավայրը, որի ամենազգայուն կետը բնականաբար Արցախի հարցն էր: Ընդ որում, սրա հակառակն էլ՝ մանիպուլյատիվ խաղարկումներով դիտվել է, այսպես կոչված, «հակառուսականության» շեշտադրումը: Այսինքն՝ եթե դու Ռուսաստանի անվերապահ նվիրվածության ու ենթակայության դիրքում չես, ապա անվերապահ հակառուսականության դիրքում ես:

Ահա այսպես, հայկական պետականությունը քայլ առ քայլ գցվել է երկու ծայրահեղությունների ճահիճ, որտեղ արդեն որևէ նշանակություն չուներ, թե որ ծայրահեղությունն էր ճահճից չոր դուրս գալու՝ որևէ դեպքում դուրս չէր գալու պետությունը: Ծայրահեղությունները շարունակում են իրենց աշխատանքը:

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում«Գենոցիդային հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Թրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցը՝  RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան» Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունըԵրիտասարդությունը պետք է մասնակցի ընտրություններին՝ որոշելու իր կյանքն ու ապագան․ Արմեն ՄանվելյանՄարդիկ պարիսպներ պետք է հաղթահարեն՝ վարչապետի հետ շփվելու համար․ Արեգ Սավգուլյան Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Եկել է փակագծերը բացելու ժամանակը․ Նառա Գևորգյան Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Իլհամ Ալիևին. փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ ԿարապետյանՉե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար» Ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանում. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա ԿոստանյանՌոբերտ Ամստերդամը պահանջում է հետ վերցնել ԱՄՆ սենատորների նամակները, որոնք ուղղված են հայ ընդդիմադիր առաջնորդի դեմ Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանՎերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում Մեր քայլերը հեղափոխական են լինելու, գալիս ենք հանուն հայերի․ Սամվել Կարապետյան Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան Քաղաքացիական հասարակության պայքարը տալիս է իր արդյունքները․ Ցոլակ Ակոպյան Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ադրբեջանը հողին հավասարեցրեց Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ձայն չհանեց, խաղաղություն չի բերի. Էդմոն Մարուքյան Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության արդյունքում Շիրակի մարզում իրականացրել ենք գյուղատնտեսական լայնածավալ աշխատանքներ. Մարտուն ԳրիգորյանՏնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Ջահերով երթը որպես քաղաքական ազդակ՝ հիշողության և ընտրության միջև Ընդդիմադիր դաշտի միավորումը չստացվեց ամբիցիաների պատճառով. Էդմոն Մարուքյան Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ»