Լրահոս
Կարևոր


«Բա որ բանակ չենք ունեցել, 2016թ․ Սերժ Սարգսյանն Ալիևին ինչպե՞ս է կզացրել, ինչպե՞ս էին հայտարարում՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»». Շարմազանով

Քաղաքականություն

ԱԺ իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանը փետրվարի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել:

«Ստացվում է, որ մենք էլ բանակը զրոյական կետից ենք սկսել կառուցել, մենք 30 տարի բանակ չենք ունեցել: Մենք բանակ ենք ունեցել, որի մարտունակությունը 30 տարվա ընթացքում ավելի բարձր է գնահատվել նախկին իշխանության կողմից, քան թե փորձը ցույց տվեց, որ ինքը գոյություն ունի: Դուք ասում եք՝ իշխանությունը հանձնեց Արցախը, ես էլ ասում եմ, որ ռազմական պարտության ընթացքում կորցրեց իր որոշ մասը»,- ասել էր պատգամավորը։

168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս հայտարարության հետ կապված հետևյալ հարցերը բարձրացրեց.

«Բա որ 30 տարի բանակ չենք ունեցել, ինչպե՞ս ենք Շուշին ազատագրել, Արցախի 7 շրջաններն ինչպե՞ս ենք ազատագրել, բա որ բանակ չենք ունեցել, 2016 թվականին Սերժ Սարգսյանն Ալիևին ինչպե՞ս է կզացրել, ինչպե՞ս էր Ալիևը մղկտալով ասում, իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։ Կամ` հուլիսյան դեպքերի ժամանակ Նիկոլն ինչպե՞ս  71 մարտական խաչ տվեց, բա որ բանակ չունեինք, ո՞ւմ տվեց, ինչպե՞ս էին հայտարարում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ: Գոնե մտածեն, նոր խոսեն այդ անմեղսունակները»։

Հարցին՝ իշխանության տարբեր ներակայացուցիչներ բանակի վերաբերյալ նման հայտարարությունները գիտակցաբա՞ր են անում, թե՞ պարզապես չեն գիտակցում, Է. Շարմազանովը պատասխանեց՝ միանշանակ գիտակցաբար են անում։ Եվ մանրամասնելով դրա պատճառահետևանքային կապերը՝ նա նախ հիշեցրեց, որ 2018 թվականին, երբ տեղի ունեցավ հեղափոխություն, Նիկոլ Փաշինյանի բառապաշարում ազգայինի վերաբերյալ որևէ բան չի եղել։

«Ցանկացած մարդ, որը գալիս է իշխանության, պետք է նայի, թե պետության համար կարևոր հարցերը որոնք են։ Պետք է կանչի Ազգային անվտանգության ծառայության պետին, Արտգործնախարարին, որպեսզի ծանոթացնեն անվտանգային փաթեթին։ Նիկոլ Փաշինյանը ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Էդվարդ Նալբանդյանի հետ չի հանդիպել, փոխարենը՝ գնացել է Դուշանբե ու Ադրբեջանի նախագահից ճշտել բանակցային  գործընթացը, որից հետո հպարտությամբ իր անմեղսունակներին ասում էր, թե Ալիևի հետ լավ զրույց է ունեցել, որն էլ իրեն ներկայացրել է բանակցային գործընթացի մանրամասները։ Այ անմեղսունակ, եթե դու բանակցային գործընթացի մասին քո թշնամուց ես իմանում, նա քեզ ի՞նչ պետք է ասի, պետք է ասի այն, ինչն իրեն ձեռնտու է։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, ուլտիմատում ներկայացրեց Մինսկի խմբի համանախագահներին, որ եթե Արցախը չդառնա բանակցությունների կողմ, որևէ բանակցություն չի լինի։ Մեր դիրքերն աստիճանաբար թուլացրեց։ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որը մեր հաղթանակն էր, փոխարինեց Դուշանբեի կասկածելի վերելակով»,- նշեց նա։

Շարունակելով՝ Էդուարդ Շարմազանովը նաև ասաց, որ Դուշանբեից հետո Նիկոլ Փաշինյանը թշնամուց ժամանակ խնդրեց, որպեսզի խորհրդարանում հանրապետականներից ազատվի, հիշեցրեց նաև, որ հեղափոխությանը հետևած մեկ տարին ադրբեջանական մամուլը Նիկոլ Փաշինյանի քարոզիչն էր, գրելով, որ վերջապես «արցախյան կլանից» ազատվեցին։

«Խորհրդարանում նույն բառերն իմքայլականները մեզ էին ասում, ինչը կրկնում էին նաև Ադրբեջանում։ Նիկոլն ասում էր՝ այ, որ Շարմազանովը չլինի, Հայաստանում ներդրումներ կլինեն, ներգաղթ էլ կլինի, ոչխարներն ու կովերը հեղափոխական տեմպերով կարտահանվեն Իրան, և այլն։ Ուշադրություն՝ 2019 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Մամեդյարովը հայտարում էր, թե տարին կառուցողական լուծումների տարի է լինելու։ Հարցնում էինք, թե վեց ժամ ի՞նչ էիք բանակցում, պատասխանում էին՝ ոչինչ։ Բանը հասցրեցին այնտեղ, որ Ստեփանակերտում Նիկոլը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», որն արժանացավ Ալիևի քննադատությանը։ Այսքանից հետո հուլիսյան դեպքերն էլ սարքեց երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս ամենից հետո Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցեց, Ռոբերտ Քոչարյանին ձերբակալեց, երեք գեներալ գնդապետների նկատմամբ քրեական գործ հարուցեց, բանակի բոլոր գեներալներին անվանեց սերմացու գողացողներ։ Պետության համար կռվող ազգային ուժին փչացրեց, մյուս կողմից էլ՝ բանակից բոլոր ուժեղ գեներալներին հեռացրեց»,- շեշտեց նա։

Այս համատեքստում Է. Շարմազանովը հիշեցրեց Լևոն Մնացականյանի և Սամվել Կարապետյանի օրինակը, որոնք հեռացան Պաշտպանության բանակից, և այդ ամենը՝ Նիկոլ Փաշինյանի վարած գործողությունների պատճառով։

«Այսքան քայլերի մեջ ինչո՞ւ Նիկոլը որևէ ճիշտ քայլ չարեց, պատահականությո՞ւն է, որ Շուշիին ասում են՝ Շուշա, մեկն ասում է, թե 30 տարի բանակ չենք ունեցել։ Այսինքն՝ սրանք ինչ ասում են, պատահական չէ։ Ես միշտ ասել եմ, որ հեղափոխությունն ունեցել է երկու նպատակ՝ ազգային իշխանության հեռացում, Արցախի հարցի հակահայկական լուծում, և երրորդը շուտով կլինի, եթե այսպես շարունակվի՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոչնչացում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Ավելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի