Ելենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը
ՖոտոԱյսօր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանի ծննդյան տարեդարձն է: Դերասանուհին նշում է 42-ամյակը:
Վերջերս «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում Ելենա Վարդանյանը, «Յանա» ներկայացման մեջ մարմնավորելով Աննա Մարկովնայի կերպարը, ճանաչվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»:

«Ինձ համար մեծ պատիվ է կանգնել այս բեմի վրա ՝այն բեմի, որին ես ծառայել եմ 18 տարի։ Ինձ համար շատ կարևոր է հենց այս բեմում ստանալ այս մրցանակը»,- անկեղծացել էր դերասանուհին:
Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում, նա պատմել էր, որ 13 տարվա համատեղ կյանքից հետո ինքն ու ամուսինը՝ Գարրի Թումանյանը ամուսնալուծվել են։ Դերասանուհին ունի մեկ որդի՝ Ալեքսանդրը, ում հետ հաճախ է ճամփորդում:
