Երևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն
ԱպրելակերպԵրեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում Դավիթ Բեկ և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Lexus RX350» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Աշոտ Գ․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Հայկ Գ․-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։