Լրահոս
Կարևոր


Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով գրված ու չգրված «խաղի կանոնները», ինտենսիվ քարոզարշավի մեջ է մտել ընտրարշավի պաշտոնական մեկնարկից շատ ու շատ առաջ, արդեն շատերն են արձանագրել: Դա, ի միջի այլոց, ուշադրություն է գրավում ոչ միայն «խաղի կանոնների»՝ արդար ընտրական մրցակցության կանոնների խախտում լինելով, այլև այն պատճառով, որ Փաշինյանի նախընտրական ինքնագովաբանումներն իրականացվում են գերազանցապես հարկատուների միջոցների հաշվին:

Ու շատ հետաքրքիր, ինչ-որ տեղ զավեշտական պատկեր է ստացվում. գրեթե բոլոր հարցումների տվյալներով, հանրության (կարելի է ասել՝ հարկատուների) մոտ 70 տոկոսը մերժում է Փաշինյանին: Բայց Փաշինյանը բոլոր հարկատուների հարկատվությունից գոյացած բյուջետային միջոցների մեծ մասն առնվազն այս փուլում (չնայած ինչո՞ւ միայն այս փուլում, նախկինում էլ) ծախսում է, որպեսզի վերարտադրի իր աղետաբեր իշխանությունը:

Ավելին, կառավարության, պետական կառույցների անմիջական պարտականությունները (հանրապետական նշանակության ու միջհամայնքային ճանապարհների նորոգում, դպրոցների, մանկապարտեզների նորոգում, կենսաթոշակների ապահովում և այլն) փորձում է հանրության վրա «սաղացնել» որպես մի մե՜ծ լավություն: Այն կարգի, որ կարծես պապական ոսկիներն է պուլիկի մեջ գտել ու իր անձնական, այլ ոչ թե պետբյուջեի միջոցներով է այդ ամենն արվում:

Զուգահեռ՝ գնալով ավելի ու ավելի շատ ահազանգեր են հնչում առ այն, որ հատկապես մարզերում քպական չինովնիկների միջոցով իշխանությունը «գույքագրում» է, թե տնետուն ով ինչ կարիք կամ խնդիր ունի, որպեսզի պետական բյուջեի միջոցների հաշվին աջակցություններ տրամադրեն «կարիքավորներին»: Դե, իհարկե, դա ոչ մի դեպքում ընտրակաշառք չէ, ի՜նչ եք ասում: Նրանք դա փաթեթավորում են այն «սոուսով», որ մարզպետարանները, համայնքապետարանները միշտ էլ նման աջակցություններ տրամադրել են, դա իրենց գործառույթների մեջ է մտնում:

Ի դեպ, վերադառնալով հարկատուների և հարկերի թեմային: Փաշինյանը առիթը չի կորցնում, որպեսզի տեսախցիկների առաջ երկար-բարակ «փայլատակի» իր՝ մեկը մյուսից հանճարեղ «դատողություններով»: Կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ հարկերի հետ կապված հարց էր օրակարգում, Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «...Ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար առանձին Երևան–Սևան մայրուղի ունենաս: Եթե շատ են ասում, որ հարուստ են, դե, թող իրենց համար օդանավակայան կառուցեն և Հայաստանի օդանավակայաններից չօգտվեն: Էլ չեմ ասում, որ եթե կառավարությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր «Բենթլիներից» հետևի ստոպի ֆառն ա մնալու»:

Փաշինյանին ու նրան հմայված ունկնդրողներին արժե հիշեցնել, որ պետությունը, կառավարությունը հենց դրա համար էլ գոյություն ունեն, որպեսզի բոլորիս վճարած հարկերի հաշվին գոյացած պետական բյուջեի միջոցները ուղղեն սոցիալական ու ենթակառուցվածքային անհրաժեշտ ծրագրերի իրականացմանը: Այդ թվում՝ ճանապարհների կառուցում, նորոգում և այլն:

Երբ Փաշինյանը խոսում է կառավարության կողմից ճանապարհներ կառուցելու մասին, նա կարծես «մոռանում» է, որ դա կարողանում է անել բոլորիս վճարած հարկերի հաշվին: Այո, նաև ունևոր, գործարար, արտադրություն դրած, բիզնեսներ հիմնած ու հազարավոր աշխատատեղեր ապահովող գործարարների, խոշոր ու ոչ խոշոր բիզնեսներ ունեցող ձեռներեց մարդկանց վճարած հարկերի հաշվին: Նաև պարզապես աշխատող ու հարկ վճարող մարդկանց հաշվին:

Դա լավություն չէ, էլի, որ Փաշինյանը հա երեսով է տալիս: Դա պարտականություն է, որն, ի դեպ, այս կառավարությունը կատարում է վատ, անորակ ու փնթի, նաև՝ գերածախսերով: Ժողովրդական խոսքով ասած՝ իշխանությունները «հերանց տնից» չեն բերել այն միջոցները, որոնցով վատորակ ասֆալտ են անում, այլ պետական բյուջեից:

Հա, դեռ մի բան էլ՝ իրենք իրենց առասպելական պարգևավճարներ են դուրս գրում:

Եվ հետո, եթե ամեն հարուստ և ունևոր ինքն է իր համար ճանապարհ կամ օդանավակայան կառուցելու, էլ դուք, որպես կառավարություն, ում եք պետք:

Եվ էլի. կես կատակ-կես լուրջ ենթադրենք, թե որևէ մեծահարուստ որոշում է, որ, չէ, կառավարությունը իր մուծած հարկերը մսխում է, ճանապարհն անորակ է սարքում, ու որոշում է, որ ինքը պիտի իր միջոցներով մայրուղի կամ մի 20 կմ ճանապարհ կառուցի: Հաջորդ իսկ պահին, կարող եք չկասկածել, որ Փաշինյանը ԱԱԾ-ին ու քննչականին, դատախազությանը հրամաններ կտա, ու ինքնուրույն ճանապարհ սարքել ցանկացող մարդուն ազգուտակով կկալանավորեն, կսկսեն խոշտանգել, կհայտարարեն, թե «ընտրակաշառք» է:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենն իսկապես խայտառակ, աննախադեպ անհավասար մրցակցային վիճակ է, վարչական ռեսուրսի, պետբյուջեի տոտալ չարաշահում՝ հանուն սեփական իշխանության պահպանման: Կօգնի՞: Հազիվ թե: Քանզի անցած ութ տարում բերած աղետներն ու փորձանքները, ավերումներն ու կորուստները պարզապես չեն կարող մոռացվել գյուղատնտեսական սուբսիդիաներով, 10 հազար դրամ կենսաթոշակ բարձրացնելով կամ մի երկու ճանապարհ անորակ ասֆալտապատելով: Դե, թեկուզ որակյալ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրաԳեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ կերպով պաշտպանված լինեն. Էդմոն Մարուքյան «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա ՏոնոյանՀանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ