Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան
ՔաղաքականությունԻրական խաղաղությունը երաշխիքներով խաղաղությունն է, թուրքերի հետ այդ խաղաղության թուղթը պետք է ունենա երաշխիք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17–ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Մենք թուրքերին չենք վստահում, ինքը վստահում է, ինչի՞ց է վստահում։ Տարածաշրջանային երկրներ կան որոնք հայտարարել են որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենց համար կարկիր գիծ է։ ԱՄՆ–ն ԹՐԻՓՓ նախագծում որպես վկա է, կփորձենք փոփոխություն տեղի ունենա, որպեսզի նաև երաշխիքներով հանդես գա»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը համարում են ռուսամետ, Նարեկ Կարապետյանն ասաց. « Այս իշխանության տարիներին Ռուսաստանից կախվածությունը երկու անգամ մեծացել է, 400 անգամ ավելի շատ արտահանում է գնում Ռուսաստան, քան Ֆրանսիա: Դու հլը կարողացի բան վաճառել այնտեղ, պրոֆեսիոնալ թիմ ունեցի և վերջապես էկոնոմիկայից հասկացող մասնագետներ, նախարարներ ունեցիր, որպեսզի վաճառք իրականացնես Ֆրանսիայում։ Մենք դիվերսիֆիկացնելու ենք տնտեսությունը, ազատությունը, ինքնիշխանությունը տնտեսության դիվերսիֆիկացիան է»։
Ինչ վերաբերում է ընտրակաշառքի մեղադրանքներին, նա ասաց. «Հայաստանում կան ՔՊ–ական քաղաքապետարաններ, որոնք հարյուրներով մարդկանց աշխատանքի տեղավորելու խոստում են տալիս այս պահին։ Մեր ժողովուրդը լավ գիտի՝ ով ինչ է խոսք տալիս։
Կար մարզպետ, որ տուն է բաժանում։ Եթե իշխանական ես ու տուն ես բաժանում, խախտում չի երևի»,–հեգնեց Կարապետյանը։