Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերով
ՎիդեոԻրավապահ մարմինները ավելի քան 80 մարդու են ձերբակալել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ և Շանլըուրֆա նահանգների դպրոցներում տեղի ունեցած հրաձգությունների գործերի հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտնել է երկրի Անվտանգության գլխավոր վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դատախազության մարմինների կողմից որոշում է կայացվել ձերբակալել 83 անձի՝ Շանլըուրֆայում և Քահրամանմարաշում դպրոցների վրա կատարված հարձակումների կապակցությամբ։ Արգելափակվել է հասանելիությունը սոցիալական ներկայացուցչությունների 940 հաշիվների, իսկ Telegram-ում փակվել է 93 խումբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ տվյալներով՝ Թուրքիայի դպրոցներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Այսուհետ յուրաքանչյուր ուսումնական հաստատության մոտ մշտապես հերթապահելու են առնվազն երկու ոստիկան։