Լրահոս
Կարևոր


Հրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել

Քաղաքականություն

 «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատրաստ է դառնալ կամուրջ՝ ապահովելու ակտիվ երկխոսություն Ռուսաստանի և Արևմուտքի մարզաշխարհի միջև, քննարկելու բոլոր հարցերը և միասնաբար գտնելու լուծումներ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ»,- «Առավոտին» ասում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

-Պարոն Ռոստոմյան, նախօրեին Հայաստանում անցկացվեց Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը, որի ընթացքում, ինչպես արդեն տեղեկացանք, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրվեց ասոցիացիայի նախագահ: Ովքե՞ր առաջադրեցին պարոն Ծառուկյանի թեկնածությունը և ինչո՞վ էր դա պայմանավորված:

– Այո՛, իրավացի եք, ֆորումի ընթացքում պարոն Ծառուկյանն ընտրվեց Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ: Դա ասոցիացիայի բոլոր անդամների խնդրանքն էր պարոն Ծառուկյանին, որի մասին բարձրաձայնեց ասոցիացիայի նախագահ Ազատ Մուրադովը: Նա հանդես եկավ բավականին ծավալուն ելույթով, որտեղ մանրամասն խոսեց այն ահռելի աշխատանքի մասին, որն այս տարիներին պարոն Ծառուկյանն իրականացրել է սպորտի բնագավառում: Պարոն Մուրադովը նշեց, որ Գագիկ Ծառուկյանն իր կյանքի մեծ մասը նվիրել է սպորտի զարգացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում, և նրա ներդրումներն ու աշխատանքը տեսանելի են եղել նաև միջազգային օլիմպիական համայնքին: Հաշվի առնելով այդ ամենը՝ պարոն Մուրադովը Գագիկ Ծառուկյանին փոխանցեց ասոցիացիայի անդամների խնդրանքը՝ գլխավորելու մարզական այդ կարևոր կառույցը և նշեմ, որ նրանց խնդրանքին ՀԱՕԿ նախագահն արձագանքեց մեծ սիրով՝ ընդգծելով, որ պատրաստակամ է դառնալու միավորող ուժ և կամուրջ Եվրոպայի և Ասիայի մարզական ընտանիքների միջև:

-Կխնդրեմ խոսեք նաև ֆորումի կարևորության մասին: Ի՞նչ նշանակություն ուներ այս միջոցառումը մեր երկրի համար:

-Առանց ավելորդ չափազանցության պետք է ասեմ, որ սա բացառիկ կարևորության միջոցառում էր։ Մեզ համար մեծ պատիվ էր Հայաստանում հյուրընկալել նման մակարդակի նախաձեռնությունը։ Մեծամասշտաբ այս միջոցառումը մեր երկրում էր համախմբել համաշխարհային սպորտի հեղինակավոր ու ազդեցիկ անձանց՝ եվրոպական ու ասիական երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, փոխնախագահների, տարբեր առաջատար ընկերությունների ղեկավարների, նաև աշխարհահռչակ մարզիկների: Այստեղ էր նաև Եվրոպայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դայնա Գուձինևիչյուտեն: Նշեմ, որ ֆորումի աշխարհագրությունը լայն էր՝ Գերմանիա, Չինաստան, Մոլդովա, Լիտվա, Իրան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ պատրաստակամություն են հայտնում համախմբվել՝ մարզական գործակցությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

 -Ո՞րն է այս ֆորումի հիմնական նպատակը։

– Սա մի հարթակ է, որտեղ սպորտը դառնում է միավորող ուժ։ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի ռազմավարական նպատակն է զարգացնել սպորտը միջազգային մակարդակում, ապահովել երկխոսություն պետությունների միջև՝ առաջատար փորձի փոխանակման նպատակով։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտապես ողջունել է և աջակցել Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախաձեռնություններին։ Վստահ ենք՝ դրանք օգնելու են թե´ հայրենական, թե´ միջազգային սպորտի զարգացմանը, և օգնելու են գործընկեր պետություններին՝ է´լ ավելի խորացնելու գործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը։ Այս համաժողովը աշխատելու շատ լուրջ հնարավորություն է ստեղծում բոլորիս համար՝ փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման առումով։ Իսկ եթե ավելի կարճ՝ սա կամուրջ է Եվրոպայի և Ասիայի մարզաշխարհների միջև։

– Նշեցիք, որ մի շարք երկրներ են մասնակցել ֆորումի աշխատանքներին, սակայն ՌԴ-ն չէր մասնակցում։ Փաստացի Եվրոպայի, Ասիայի օլիմպիական կոմիտեները մասնակցում են, սակայն ՌԴ պատվիրակությունը՝ոչ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

-Այո՛, ցավոք սպորտը ևս դարձել է մեծ քաղաքականության մի մաս և այստեղ անարդարության էլեմենտ կա, քանի որ ՌԴ օլիմպիական կոմիտեն, մարզական գերատեսչությունները մարզիկները մշտապես ներկայացված են եղել նման հարթակներում։ Եվ ես կարծում եմ, որ հենց այստեղ է կարևորվում մեր առաքելությունը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատրաստ է դառնալ կամուրջ՝ ապահովելու ակտիվ երկխոսություն Ռուսաստանի և Արևմուտքի մարզաշխարհի միջև, քննարկելու բոլոր հարցերը և միասնաբար գտնելու լուծումներ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ: ՀԱՕԿ-ը պատրաստ է հանդես գալ որպես ընդունող կողմ՝ տարբեր պետությունների մարզիկների համատեղ հավաքների համար, քանզի մեր մարզական օբյեկտները, կլիման, աշխարհագրական ռելիեֆը, մի շարք մարզական ուղղությունների համար բացառիկ հարմարավետ են։ Մենք պատրաստ ենք նաև մարզիչների և մարզական մասնագետների փոխանակման համատեղ խոշոր նախագծեր իրականացնել, համատեղել ջանքերը՝ միջազգային մակարդակում սպորտի զարգացման և Եվրասիական մայրցամաքի մի շարք պետությունների միջև առաջատար փորձի փոխանակման նպատակով։

 -Երեկ հայտնի դարձավ, որ Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես նաև դրա ղեկավար կազմը, իրենց պարտականություններն ու լիազորություններն իրականացնում են ՀԱՕԿ կանոնադրության և Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիայի համաձայն։ Ընտրված պաշտոնյաները շարունակում են կատարել իրենց գործառույթները մինչև ՀԱՕԿ Գլխավոր ասամբլեայի առաջին հատուկ նիստի անցկացումը։ Քանի դեռ այդ նիստը չի կայացել, նրանց պաշտոնավարումը շարունակվում է։

Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը նշանակված էր 2026 թվականի ապրիլի 11-ին, ժամը 15:00-ին։ Սակայն ՀԱՕԿ բազմաթիվ անդամներից միայն մեկը՝ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, ստանալով օրակարգը, որոշել է որևէ առաջարկ չներկայացնել օրակարգային հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ թեկնածությունների մասով, և որոշել է, որ պետք է խոչընդոտի կոմիտեի բնականոն աշխատանքը։

Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք այս հարցի լուծումը տեսնում ենք իրավական տիրույթում և առաջնորդվելու ենք իրավական մեխանիզմներով։ Մեր իրավաբանների թիմն աշխատում է այս ուղղությամբ և այս հարցի հանգուցալուծումը մեր և մեր մարզաշխարհի օգտին է լինելու։

Ինչ վերաբերում է մարզաշխարհի արձագանքին, կարծում եմ՝ ոլորտի ներկայացուցիչները պետք է այս իրավիճակին մոտենան օլիմպիական հանդարտությամբ ու հանգստությամբ։ Մենք բոլոր իրավիճակներում եղել ենք միասնական և վստահ եմ՝ նույն միասնականությամբ էլ կհաղթահարենք այս ոչ հաճելի փուլը։ Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել ու որն էլ այս տարիների ընթացքում ընկած է եղել մեր բոլոր հաղթանակների հիմքում։

Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափով