Ապրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
ԱպրելակերպԱպրիլի 18-ից սկսած տաք օդային հոսանքները կպահպանվեն, բայց Հայաստանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները կրկին կվերսկսվեն: Այս մասին գարնանային վարարումների ու սպասվող եղանակային պայմանների մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Մեր երկիրը այս պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած և բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ է գրեթե ՀՀ-ի աղջ տարածքում, այդ ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ և ՀՀ-ի ողջ տարածքում տեղումերը շարունակվելու են: Ապրիլի 12-13-ին տեղումները կլինեն զգալի և կուղեկցվեն ամպրոպներով ու քամու ուժգնությամբ: Ապրիլի 14-ից սկսած այս ցիկլոնը աստիճանաբար դուրս կգա Հայաստանի տարածքից, ապրիլի 14-17 ընկած ժամանակահատվածում կլինի օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում»,- նշել է նա:
Գագիկ Սուրենյանը շեշտեց՝ օդի ջերմաստիճանը դեռ նվազելու է, ապրիլի 13-ին և գիշերային, և ցերեկային ժամերին կունենանք 5-7 աստիճանով ջերմաստիճանի նվազում: Ապրիլի 15-18 ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով:
«Վերջին օրերը կրկին տեղումնառատ են, Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Ունենք հատվածներ, երբ 2 օրվա ընթացքում թափվել է ապրիլի տեղումների քանակի 50-60 տոկոսի չափ տեղում: Ձյան ծածկը այսօրվա դրությամբ ՀՀ տարածքում բավականին բարձր է: Մինչև օրս Արարատյան դաշտում և Երևանում 20-ից բարձր ջերմաստիճան չի գրանցվել, նսւյնիսկ 20 աստիճան չի գրանցվել, այն ինչ 2025 թվականի մարտի կեսերին՝ Արարատյան դաշտում արձանագրել էինք մինչև 25-26 աստիճան տաքություն: Սրա դրական կողմն այն է, որ՝ պայմանավորված ցածր ջերմային ֆոնով, մենք ունեցանք պտղատուների ուշ ծաղկում, իսկ ուշ ծաղկման դեպքում բավականին նվազում է ցրտահարման ռիսկը»,- ասել է նա: