Լրահոս
Կարևոր


Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան

Քաղաքականություն
Պետության ուժեղ և թույլ լինելու չափման հիմնական միավորը համարվում է նրա տնտեսության զարգացման մակարդակը, քանի որ այն արտացոլում է երկրի արտադրողականությունը, բնակչության կենսամակարդակը, տեխնոլոգիական առաջընթացը և միջազգային մրցունակությունը։
 
Հայաստանի պարագայում պատկերը խիստ մտահոգիչ է, քանի որ աղքատության մակարդակով մեր երկիրը գտնվում է համաշխարհային վարկանշային ցուցակի ստորին հատվածում՝ զբաղեցնելով 110-րդ հորիզոնականը։ Ցավոք, նախորդ տարիների փորձը փաստում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողացել իրականացնել խորքային և կենսական տնտեսական բարեփոխումներ։ Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, 2018 թվականից ի վեր, ամեն տարի ՀՀ պետական պարտքը (ներառյալ ներքինը) ավելացրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ հասցնելով այն արդեն 14,5 միլիարդի։
 
Այսօր Հայաստանը տարեկան շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներմուծում է իրականացնում՝ համեմատած ընդամենը 3 միլիարդ դոլարի արտահանման հետ, ինչը հանգեցնում է մոտ 4 միլիարդ դոլարի առևտրային հաշվեկշռի բացասական տարբերության։ Այս բացը հիմնականում լրացվում է ներքին և արտաքին տրանսֆերտների միջոցով կամ արտաքին պարտքի ավելացմամբ, ինչը երկարաժամկետ կայուն զարգացման տեսանկյունից լուրջ խնդիր է ստեղծում։
 
Գործընթացն իրականում մտել է խիստ վտանգավոր փուլ, քանի որ մի կողմից շարունակ աճում է արտաքին պարտքի բեռը, մյուս կողմից տնտեսության իրական հատվածում նկատելի աճ չկա։ Օրվա իշխանությունը, կոնկրետ ծրագրեր կամ զարգացման տեսլական առաջարկելու փոխարեն, ժողովրդին «կերակրում է» կեղծ և անբովանդակ խոստումներով։
 
Իրավիճակի միակ սթափ և իրատեսական գնահատականն այս պահին պատկանում է ժամանակակից տնտեսության մեջ համաշխարհային անուն ձեռք բերած ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Հատկապես տնտեսական զարգացման տեսլականի կարևորագույն դրույթներից է առաջիկա հինգ տարիներին արդյունաբերականացման ծրագրի միջոցով Հայաստանում շուրջ 300 հազար նոր աշխատատեղ ստեղծելու նախաձեռնությունը։
 
Ծրագրի շրջանակում առաջարկվում է զարգացնել արդյունաբերությունը, որպեսզի Հայաստանը դուրս գա միայն ծառայությունների վրա հիմնված և արտաքին օգնությունից կախված տնտեսական մոդելից։ Այս մոտեցումը նպատակ ունի ոչ միայն մեծացնել արտահանումը, այլև ապահովել լայնածավալ զբաղվածություն՝ ձևավորելով տնտեսական զարգացման ավելի ինքնաբավ և կայուն հիմք։
 
Միևնույն ժամանակ, ծրագրում նշված հինգ տարվա ընթացքում շուրջ 300 հազար աշխատատեղ ստեղծելը պետք է դիտարկել ոչ թե որպես ինքնանպատակ վերջնարդյունք, այլ որպես ընդհանուր ռազմավարության հնարավոր հետևանք։ Տնտեսական տեսանկյունից առաջնայինը ոչ թե կոնկրետ թվային ցուցանիշի մեխանիկական ապահովումն է, այլ ընտրված զարգացման ուղին։ Եթե արդյունաբերականացման քաղաքականությունը հաջողությամբ իրականացվի ներդրումների ներգրավման, տեխնոլոգիական արդիականացման և արտադրողականության աճի միջոցով, ապա աշխատատեղերի ստեղծումը կլինի այդ ամենի բնական արդյունքը։
 
Զավեշտալի է, երբ գործող իշխանության տնտեսական և քաղաքական պատասխանատուները հայտարարում են, թե այս մոտեցումը «իրատեսական չէ»։ Իրականում, Կարապետյանի առաջարկած ռազմավարությունը հաջողությամբ փորձարկվել է մի շարք երկրներում։ Դեռևս 1980-ականներին, երբ, օրինակ, Իռլանդիան կանգնած էր ծանր տնտեսական պայմանների առջև, կառավարությունը որոշեց նվազեցնել հարկերը, ներգրավել ներքին ու միջազգային ներդրումներ և զարգացնել արդյունաբերությունն ու տեխնոլոգիական ոլորտները։ Արդյունքում, երկրի արդյունաբերական ու տեխնոլոգիական հիմքերը լուրջ զարգացում ստացան, ինչը ապահովեց տնտեսական արագ վերելք և աշխատատեղերի զգալի ավելացում։
 
Հատկանշական է նաև Հարավային Կորեայի փորձը։ Պատերազմից հետո՝ 1950-ականներին, այն աղքատ և գյուղատնտեսական երկիր էր։ Պետությունը աջակցեց արդյունաբերությանը խոշոր ընկերությունների (չեբոլների) միջոցով, արտահանման վրա հիմնված ռազմավարության շնորհիվ ստեղծվեցին միլիոնավոր աշխատատեղեր ու երկիրը վերածվեց բարձր տեխնոլոգիական տնտեսության։
 
Հետևաբարար, խնդիրն այն է, թե մեր հանրությունն առաջիկա ընտրություններին ավելի շատ վստահություն կցուցաբերի նրան, ով արդեն ապացուցել է, որ կարող է, թե՞ նրան, ով արդեն ապացուցել է, որ չի կարող։
 
Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան

Միրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա Գևորգյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ցիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ ԿարապետյանԻնչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը