Լրահոս
Կարևոր


Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն

Քաղաքականություն

Հայաստանի ներքաղաքական դաշտում օրեցօր ավելի տեսանելի է դառնում միտումը, որի առանցքում հայտնվում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ ձևավորվող համախմբումը ոչ միայն ընդլայնվում է, այլև ստանում է համակարգային բնույթ՝ ընդգրկելով տարբեր գաղափարական և քաղաքական հարթակներ ներկայացնող ուժերի։

Օրեր առաջ պաշտոնապես ձևավորվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը։ Համապատասխան հուշագիրը ստորագրեցին Նարեկ Կարապետյանը, «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը։ Այս քայլը դիտարկվում է որպես ընդդիմադիր դաշտում համախմբման գործընթացի կարևոր փուլ, որը կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա ընտրությունների արդյունքների վրա։

Դաշինքի շուրջ համախմբումը շարունակվել է նաև վերջին օրերին։ Առնվազն չորս քաղաքական ուժեր՝ «Կայունություն», «ՀԺԱՄ», «Ժառանգություն» և «Ազատություն» կուսակցությունները, հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին և իրենց աջակցությունն են հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։ Նրանց հայտարարություններում շեշտվում է ընդդիմության միասնականության անհրաժեշտությունը և ձայների փոշիացումից խուսափելու հրամայականը։

Հատկանշական է, որ «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդները 2013 թվականին եղել են ընդդիմության գլխավոր թեկնածուները նախագահական ընտրություններում։

Համախմբման գործընթացին անդրադարձել է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը նախորդ ամիսներին գովեստի խոսքեր է հնչեցրել Սամվել Կարապետյանի հասցեին՝ ընդգծելով նրա միավորող ներուժը։ Նրա գնահատմամբ՝ «պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»։ Տեր-Պետրոսյանը ընդդիմության համախմբումը բնորոշել է ոչ թե պարզապես քաղաքական խնդիր, այլ ազգային նշանակության հարց՝ հավելելով. «Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Սամվել Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»։

Այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի շուրջ ձևավորվող գործընթացը դուրս է գալիս սովորական նախընտրական համագործակցության շրջանակներից և վերածվում է լայն քաղաքական կոնսոլիդացիայի փորձի։

Ըստ էության, նույն տրամաբանությամբ ընտրություններին չմասնակցելու որոշում է կայացրել նաև Հայաստանի ամենաերկարը կառավարած քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Հանրապետականները հայտարարել են, որ չեն ցանկանում նպաստել ընդդիմադիր ձայների փոշիացմանը։ Կուսակցության համաժողովից հետո Սերժ Սարգսյանը թեև չի այս կամ այնուժին սատարելու մասին, բայց նշել է. «Կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է, այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել»։

Տարբեր ուժերի՝ ընտրություններին չմասնակցելու և մեկ կենտրոնի շուրջ համախմբվելու որոշումները վկայում են այն մասին, որ քաղաքական դաշտում ձևավորվում է նոր բևեռ, որը հավակնում է դառնալ ընդդիմության հիմնական առանցքը։

Ըստ քաղաքական դիտորդների՝ այս գործընթացը կարող է վճռորոշ դեր ունենալ ընտրական արդյունքների ձևավորման հարցում՝ հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմադիր ձայների միավորումը դիտարկվում է որպես գլխավոր նախապայման իշխանափոխության հասնելու համար։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ ձևավորվող համախմբումը, ըստ այդ գնահատականների, ներկայումս միակ ձևաչափն է, որը կարող է ապահովել այդ նպատակին հասնելու անհրաժեշտ քաղաքական զանգվածն ու կազմակերպվածությունը։

Ադրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից