Լրահոս
Կարևոր


«Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական քարոզարշավը չի մեկնարկել, բայց դասական նախընտրական փուլում ենք։ Կարող ենք արձանագրել, որ հիմնական հայտ ներկայացրած քաղաքական ուժերը՝ լինեն դրանք իշխանությունը, իշխանամերձ շրջանակները, թե ընդդիմությունը, ակտիվ գործողությունների մեջ են՝ հանդիպումներ կողմնակիցների հետ, քննարկումներ, մինի համաժողովներ»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Ընդգծում է՝ ամեն ինչ տրամաբանական է, բայց պարզ է նաև հետևյալը. «Հաշվի առնելով իշխանության նկատմամբ հասարակության տրամադրությունը, որի վերջին դրսևորումներից մեկի ականատեսը եղանք Սուրբ Աննա եկեղեցում, խոսում է այն մասին, որ մեզ իրականում թեժ ապրիլ-մայիս ամիսներ, թեժ նախընտրական շրջան է սպասվում, ինչն առնվազն ընդդիմության համար դրական կարող է լինել։ Եթե տրամադրությունները թեժանան, ակտիվ պայքարն իրեն իսկապես զգալ տա և, այսպես ասած, օդում լարվածություն լինի, կբարդացնի իշխանությունների՝ քվեներ գողանալու մտադրությունները։ Կլինի այնպիսի հասարակական տրամադրություն, որ կհասկանան՝ ձայները գողանալու դեպքում կստանան իրական հեղափոխություն։ Կարծում եմ՝ սա ամենակարևոր բաներից մեկն է, ինչին ընդդիմությունը պետք է հասնի այս նախընտրական փուլում»։

Ընդդիմադիր ուժերը այս ընտրություններում ներկայանում են մի քանի թևով, ինչն ընտրողին տալիս է իրական ընտրության լայն հնարավորություն, քաղաքացին չի կարող ասել՝ Փաշինյանին չընտրեմ, բա ո՞ւմ ընտրեմ։ «Ինձ թույլ կտամ ցիտել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Իր հարցազրույցներից մեկում շատ հետաքրքիր ձևակերպում տվեց։ Ասում է՝ Խորհրդային Միության տարիներին ֆուտբոլի առաջնության ավարտից հետո մրցանակ էր հանձնվում՝ «гроза авторитетов»։ Դա տրվում էր այն թիմին, որը պայմանականորեն երկրորդ տասնյակում է տեղ զբաղեցրել, բայց առաջին եռյակի, հնգյակի թիմերի հետ բավականին լավ արդյունքներ է ունեցել։ Հիմա մեր ժողովուրդը որոշ դրսևորումներում իսկապես «гроза авторитетов» է հետևյալ համատեքստում։ Մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ Հիսուս Քրիստոսն էլ երկնքից իջնի, նրա երկրորդ գալուստը Հայաստանում լինի, մարդիկ գտնելու են, թե ինչ պիտակներ կպցնեն։ Ամենապրիմիտիվ բանը կասեն, օրինակ՝ հրեա ես։ Եթե սա մի կողմ ենք թողնում, պետք է հետևյալ հարցը տանք՝ իսկ ո՞ւմ է սպասում հասարակությունը։ Եթե հասարակության մեջ կա ընկալում, որ, օրինակ՝ 2018 թվականի իրողությունը կկրկնվի, այն համատեքստում, որ պայմանական ռուսամետը արևմտամետի հետ, ռուսաֆոբը արևմտաֆոբի հետ միասին կկանգնեն հրապարակում կամ էլ միասին կգնան ընտրատեղամաս քվեարկելու, ապա դա չի լինելու։ 2018 թվականին դասական իմաստով հեղափոխություն չէր, իշխանահանձնում էր, ժողովուրդն էլ դրա «մասովկան» էր, որովհետև հիմնական գործողությունները տեղի էին ունենում կաբինետներում։ Հիմա դա չի լինելու։ Ունենք այն քաղաքական էլիտան, որը ունենք, ունենք այն ժողովուրդը, որն ունենք։ Սրանից պետք է ընտրենք։ Մյուս կողմից՝ պետք է նշենք, որ այժմ «մենյուն», այսպես ասած, մի փոքր ավելի մեծ է, քան 2021 թվականին էր։ Ընտրելու տարբերակներ կան։ Ունենք քաղաքական ուժեր, որոնք իրենց դիրքավորում են որպես արևմտամետներ։ Խոսքն իշխանությունների հաճախորդների մասին չէ, խոսքն այլ քաղաքական ուժի մասին է։ Ունենք ուժեր, որոնք դիրքավորվել են ավելի դասական՝ աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները խորացնելու կոնտեքստում: Ունենք քաղաքական ուժ, որը փորձում է ոչ ստանդարտ լուծումներ գտնել, նաև մեր դասական դաշնակցային տիրույթից դուրս փորձագետների, մասնագետների ներգրավել: Կա թիմ, որը մաքուր տնտեսական ծրագրով է մտնում պայքարի մեջ, կա թիմ, որը մարդու իրավունքների պաշտպանության վրա է ավելի մեծ շեշտ դնում, կա թիմ, որն ունի Հայաստանի թե՛ տնտեսական զարգացման, թե՛ անվտանգության ապահովման բացառիկ փորձ, այն էլ՝ պատերազմական և հետպատերազմական վերականգնողական փուլերում։ Ընտրելու այս «մենյուն» կա, մնում է հասարակությունն իր ընտրությունը կատարի, քաղաքական ուժերից յուրաքանչյուրն էլ կարողանա իր հասանելիք ընտրազանգվածը մաքսիմալ մոբիլիզացնել։ Որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների նկատմամբ ձևավորված է գերբացասական վերաբերմունք։ Դա ցույց են տալիս նրանց շրջայցերը մարզերում և Երևանում։ Բայց ինչպե՞ս անել, որ այդ բացասական վերաբերմունքը հունիսի 7-ին դառնա քվեաթերթիկ։ «Կան բողոքի պասիվ և ակտիվ տարբերակներ։ Ակտիվ տարբերակն առաջին հերթին այն է, որ օգտվես ինստիտուցիոնալ մեխանիզմներից՝ ազդելու համար իշխանության ձևավորման մեխանիզմի վրա։ Աշխարհում այլ պրոցեսներ, գլոբալ առումով, բացի ընտրություններին մասնակցելը, չկան։ Կրկին շեշտեմ՝ 2018 թվականը հեղափոխություն չէր, մարդիկ ուղղակի «մասովկա» էին։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բողոքը կվերածվի՞ ընտրատեղամաս գնալուն։ Այստեղ ամեն ինչ մեծապես կախված է ընդդիմությունից, ընդդիմադիր քաղաքական էլիտայից։ Այն քաղաքական գործիչը կամ թիմը, որը կհայտարարի՝ ընտրություններն այն գլխից կեղծված են, կամ՝ իմաստ չկա մասնակցել ընտրություններին, իմացեք՝ նա Նիկոլ Փաշինյանի հետ նույն քաղաքական թիմում է։ Ինչ փաթեթավորում էլ ուզում է տա իր ասածին, այդ մարդը քաղաքականապես Նիկոլ Փաշինյանի թիմում է։ Քանի որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը տարբեր են, իրենց լսող զանգվածն էլ է տարբեր, հիմա իսկապես ունենք հնարավորություն «մտնել» այնպիսի մարդկանց տներ, որոնք այլ հավասար պայմաններում դուրս չէին գա փողոց, որովհետև իրենց համար նախընտրելի թեկնածու չէին գտնի։ Հիմա այդ ամենը մի փոքր շտկված է։ Վերջնարդյունքն ինչպիսի կլինի, ցույց կտա ժամանակը։ Ինձ համար նաև անընդունելի է, որ ընդդիմության ներկայացուցիչները բարկանում են ոմանց վրա, ովքեր ասում են՝ ՔՊ-ն ընդդիմություն է լինելու, զգալի քվեներ է ունենալու։ Սա այն իրողությունն է, որը մենք ունենք։ Չգիտեմ՝ ՔՊ-ն ընդդիմությո՞ւն է լինելու, թե՞ ոչ, բայց ՔՊ-ն զգալի ձայներ է ստանալու։ Երբ դուրս գանք ինքնախաբեության տիրույթից, ինձ թվում է՝ շատ բաներ ավելի հեշտ կլինեն։ Ռոբերտ Քոչարյանը կարգախոս ունի՝ աշխատենք միասին։ Հիմա ընդդիմությունն այս առումով այդ կարգախոսից սովորելու բան ունի։ Աշխատեք միասին, ամեն մեկդ ձեր էլեկտորատին մոբիլիզացրեք, վերջում տեսնենք, թե ինչ է լինում»,-նշում է քաղաքագետը։

Երբեմն նաև կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանը հեռացող ղեկավարի վարքագիծ է դրսևորում։ «Նիկոլ Փաշինյանը, կարծես, 2018 թվականի դեպքերի ազդեցության տակ է մնացել։ Մարդն իրեն քաղաքականապես ընկալում է որպես մեսիա։ Ասում է՝ 30 տարի գերեվարված ենք եղել Հայաստանի և Արցախի նախկին ռազմական էլիտայի կողմից, Ռուսաստանի կողմից ենք գերեվարված, որովհետև Ռուսաստանն Արցախի շնորհիվ կարողանում էր ազդեցություն ունենալ մեր վրա, իսկ հիմա նա եկել է փրկելու բոլորիս։ Մարդը, ով իրեն այդպես է պատկերացնում, ինքնակամ հեռանալու իմաստ չի տեսնի։ Կամ էլ՝ եթե նա վստահ լինի, որ իշխանությունը անցնում է այնպիսի մարդկանց, ում հետ ունի քաղաքական պայմանավորվածություն, միգուցե և ինքնակամ հեռանա։ Ներկայիս պահին քաղաքական ակտիվ գործունեության մեջ գտնվող քաղաքական ուժերից չկա որևիցե քաղաքական ուժ, որի հետ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ քաղաքական պայմանավորվածության։ Ընտրություններին մասնակցող երկու կարևոր դերակատարների մասին եմ խոսում։ Միևնույն ժամանակ, մեկ բան հիշեցնենք ընթերցողներին։ Ֆորմալ առումով 1995 թվականի Սահմանադրությունը Լևոն Տեր-Պետրոսյանին հնարավորություն էր տալիս 2001 թվականին էլ առաջադրվել նախագահի պաշտոնում, որովհետև նա նախագահ էր ընտրվել մինչև Սահմանադրության ընդունումը՝ 1991 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Սահմանադրություն, որտեղ գրված էր, որ նախագահը կարող է 2 ժամկետ պաշտոնավարել։ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հղում անել այդ կետին և 2001 թվականին կրկին առաջադրվել։ Ավելին, Հանրային ռադիոյին տված իր հարցազրույցում ասում էր այն մասին, որ պահը կգա, սրա մասին կխոսենք, սա կքննարկենք։ Համացանցում կա այդ հարցազրույցի տեքստային տարբերակը։ Ինչո՞ւ եմ սա վերհիշում։ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հեռանա պաշտոնից, քանի դեռ պայմաններ չէին ստեղծվել, որ նա գնա։ Նույնը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին։ Կարող ենք ասել՝ թույլ է, «կաղ բադ» է, հասարակությունը իրեն ծափերով չի ընդունում և այլն, բայց մինչև իր շուրջ պայմաններ չլինեն, որ հեռանալն այլընտրանք չունենա, նա չի հեռանալու։ Մնացած խոսակցությունների մասով, ինձ թվում է, մարդիկ իրենց հույս են տալիս՝ կարծելով, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ բաներից դրդված կարող է հրաժարական տալ։ Պետք է պայմաններն այնպիսին լինեն, որ հրաժարական չտալը անհնարին լինի»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցըՄի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք Քերոբյան