Լրահոս
Կարևոր


Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության զարգացման ներկա շրջափուլը բնութագրվում է սուր հակասություններով և, միաժամանակ, մի շարք դինամիկ, բայց խոցելի միտումներով։ Ընդհանրապես, 2026 թվականին գրանցվել է տնտեսական աճի բավականին բարձր տեմպ, որի հիմնական շարժիչ ուժը, ինչպես վկայում է նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը, հանքարդյունաբերության ոլորտն է։

Տնտեսական ակտիվության աճին առնչվող վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականը մեկնարկել է 7,2 % աճով փետրվարին։ Սակայն հունվարի համեմատ մեկ ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը դանդաղել է 0,4 տոկոսային կետով, ինչը խոսում է տնտեսության ցիկլային ծանրաբեռնվածության, արտաքին տնտեսական միջավայրի փոփոխությունների նկատմամբ գլոբալ ազդեցության և նաև ներքին կառուցվածքային խնդիրների մասին։

Պետական ֆինանսների ոլորտում նույնպես նկատվում են զգալի տեղաշարժեր։ 2026 թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը աճ ունեցել են, սակայն մտահոգիչ է այն փաստը, որ նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերը կտրուկ նվազել են՝ հասնելով 58,8 % անկման։ Հայաստանի նման զարգացող տնտեսության համար կապիտալ ծախսերը կենսական նշանակություն ունեն, քանի որ առաջին հերթին թիրախավորում են ենթակառուցվածքների, տրանսպորտի, կրթության, առողջապահության, էներգետիկայի ու նորարարության ոլորտները և խթանում են արտադրողականության և մրցունակության պոտենցիալ աճը։ Կապիտալ ծախսերի ծավալի նվազումը փաստացի նշանակում է, որ կարճաժամկետ տնտեսական շահերը գերադասվում են երկարաժամկետ զարգացմանն ուղղված պետական ծրագրերին, ինչը վտանգում է ապագա տնտեսական աճի բազան և երկրի մրցունակությունը տարածաշրջանում։

Պետական պարտքի կառուցվածքում ևս տեսանելի են լուրջ խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերաճել համակարգային ռիսկերի։ 2026 թ. փետրվարի վերջին ՀՀ պետական պարտքը աճել է՝ հասնելով 14,1 մլրդ դոլարի։ Սա ոչ միայն կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով փոքր տնտեսության չափերը, այլև վտանգավոր է, քանի որ պարտքի աճը շարունակաբար գերազանցում է տնտեսական աճի տեմպերը։ Այս տեսանկյունից առավել մտահոգիչ է կառավարության պարտքի տարեկան աճը՝ 13,1 % նախորդ տարվա համեմատ։ Դրան գումարվում է նաև այն, որ երկրի բյուջեն ավելի ու ավելի կախված է դառնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքային սխեմաներից, իսկ արտաքին ֆինանսական շոկերի դեպքում՝ արժույթի տատանումների, տոկոսադրույքների կամ արտաքին պարտքերի սպասարկման պայմանների կտրուկ փոփոխության իրավիճակում կարող է սրվել ֆինանսական կայունության խնդիրն ու խրոնիկ ճնշվածությունը։

Այս ամենի հիմքում դրված է նաև թերզարգացած կապիտալի շուկայի և ներդրումային միջավայրի ռիսկայնության հարցը, որը լուրջ արգելք է տնտեսության առողջացման համար։ Կառավարությունը պարտավոր է մշակել հստակ և երկարաժամկետ պարտքի կառավարման ռազմավարություն, որպեսզի տնտեսության աճի առաջընթացը չխեղդվի հին պարտքերի ծանրության տակ։

Տնտեսական բարդ իրավիճակում տեղաշարժվում է ևս մեկ առանցքային չափորոշիչ, որն ընդգրկում է գնաճի տեմպերը։ 2026 թ. փետրվարին արձանագրվել է 4,3 % գնաճ, ինչը, համեմատած անցյալ տարվա տվյալների հետ, խոսում է գնաճային ճնշումների ուժեղացման մասին։ Դա նաև ցուցադրում է երկրում սպառողական ապրանքների և ծառայությունների գների անընդհատ բարձրացման բացասական միտումը, որը սպառողների իրական բարեկեցության թուլացման վտանգավոր նշան է։ Գնաճի արագացման պայմաններում հասարակության նվազ եկամուտ ունեցող շերտերի կենսապայմաններն ավելի են բարդանում, իսկ միջին դասի սպառողական կարողությունն արդեն թանկացած սննդամթերքի, կոմունալ վճարների ու վճարովի ծառայությունների ֆոնին նվազում է։

Կենտրոնական բանկի գործիքակազմն այս իրավիճակում հայտնվում է դիլեմայի առջև։ Երկրի գլխավոր ֆինանսական կառույցը պահպանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ չբարձրացնելով այն 6,5 %-ից, ինչը նշանակում է գների աճի դեմ դասական տոկոսադրույքային քաղաքականության միջոցների կիրառման սահմանափակ արդյունավետություն կամ մտավախություն՝ կապված տնտեսության աճի տեմպերը կտրուկ ճնշելու ռիսկի հետ։ Իսկ մակրոտնտեսական քաղաքականության այսպիսի վարքագիծը երկարաժամկետ հեռանկարում կարող է պայմաններ ստեղծել իրավիճակի սրման համար։ Եթե գնաճը շարունակի աճել, Կենտրոնական բանկի տրամադրության տակ մնացող գործիքներն ավելի սահմանափակ կդառնան, և բավարար չի լինի միայն դրամավարկային լծակներին ապավինելը։

Գնաճի դեմ պայքարը պետք է իրականացվի ոչ միայն դրամավարկային քաղաքականության փոփոխությամբ, այլև բովանդակային տնտեսական ռեֆորմներով՝ տեղական արտադրության խթանմամբ, արտահանման բազայի դիվերսիֆիկացիայով, ներդրումային միջավայրի կայունացմամբ և սոցիալտնտեսական աջակցության արդյունավետ մեխանիզմների մշակմամբ։ Ավելին, առկա իրավիճակում ուղղակի հարկավոր է ռազմավարության մշակում, որը կնախատեսի հակաճգնաժամային քայլեր՝ հատկապես «գնային փոթորկի» կանխման ուղղությամբ՝ թիրախավորելով սննդամթերքի շուկան, առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ներմուծման ծավալները։

Անպայման պետք է նկատի ունենալ, որ ճգնաժամի ստեղծման համար աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ են առկա՝ հաշվի առնելով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, էներգակիրների գների սրընթաց բարձրացումը և համաշխարհային տնտեսության համար շոկային շրջափուլերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարը