Լրահոս
Կարևոր


Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում գիտության ներկա վիճակը արտացոլում է խոր և բազմաշերտ մի ճգնաժամ, որը միաժամանակ ունի ֆինանսական, կառուցվածքային, մարդկային ռեսուրսների և քաղաքական կամքի հետ կապված հիմնախնդիրներ։ Երբ վերլուծում ենք այն հիմնական ցուցանիշները, որոնք բնութագրում են գիտության դաշտը մեր երկրում, անխուսափելիորեն հանդիպում ենք մի պարադոքսալ իրադրության, որտեղ հայտարարությունների մակարդակով գիտությունը հռչակվում է որպես ազգային զարգացման առանցք, սակայն գործնական քայլերը խոսում են բոլորովին այլ բանի մասին։

Այս տարի գիտության ոլորտին հատկացվում է ընդամենը 34 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 40 մլրդ դրամի փոխարեն: Երբ խոսում ենք 2026 թվականի բյուջեի մասին և գիտությանը հատկացված միջոցների 14 տոկոսանոց կրճատման մասին, այն արտացոլում է մի ամբողջական համակարգի առանցքային ուղղությունների սնուցման դադարեցումը։ Սա հստակ ազդանշան է՝ ուղղված ամբողջ գիտական համայնքին՝ մասնագետներին, ասպիրանտներին, երիտասարդ հետազոտողներին, լաբորատորիաներին։ Իսկ այն իր մեջ ներառում է այնպիսի ուղերձ, որ գիտությունը չի դիտարկվում որպես ներդրում ապագայի մեջ, այլ որպես ծախս, որը կարելի է կրճատել, իսկ, օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող պարգևավճարներն՝ ավելացնել։

Այն փաստը, որ Հայաստանում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կազմում է համախառն ներքին արդյունքի ընդամենը շուրջ 0,36 %-ը, դրական լույսի տակ չի կարող դիտարկվել նույնիսկ ամենաօպտիմալ գնահատականներով։ Երբ այս թիվը համեմատում ենք միջազգային չափանիշների հետ, պատկերը դառնում է ավելի ցայտուն և մտահոգիչ։ Օրինակ՝ Իսրայելը, որը համարվում է մեծ մասամբ իր գիտատեխնոլոգիական հզորության շնորհիվ մեծացող տնտեսություն ունեցող երկիր, իր ՀՆԱ-ի 5,5 %-ից մինչև 6 %-ն է ուղղում հետազոտությունների և զարգացման վրա։ Հարավային Կորեան, որը վերջին հիսուն տարում իրականացրել է տնտեսական հրաշք՝ հասնելով աշխարհի առաջատար տնտեսությունների շարքին, այս ոլորտում ներդնում է 5 %։ Թայվանը, Շվեդիան, Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Գերմանիան և նույնիսկ Չինաստանը, որը դեռ համարվում է զարգացող տնտեսություն, ունեն գիտության և հետազոտությունների 2,5-ից մինչև 3,5 % ֆինանսավորում։

Բայց հարցն այն չէ միայն, թե որքան փող է հատկացվում գիտությանը։ Խոսքը նաև վերաբերում է նրան, թե ինչպես է այդ փողը օգտագործվում, և արդյոք գոյություն ունի համակարգված տեսլական այն մասին, թե ինչպես պետք է զարգանա գիտական ենթակառուցվածքը երկրում։ Երբ տեսնում ենք, որ նույնիսկ հատկացված միջոցները չեն օգտագործվում ամբողջ ծավալով և դրանց զգալի մասը վերադառնում է պետական բյուջե, ակնհայտ է դառնում, որ խնդիրը ավելի խորն է, քան պարզապես ֆինանսավորման բացակայությունը։ Այստեղ արտահայտվում է համակարգային խնդիր, որն առնչվում է կառավարման արդյունավետությանը, կառույցների համակարգման կարողությանը, ժամանակացույցերի պլանավորմանը և ծրագրերի իրականացման մեխանիզմներին։

Մյուս կողմից՝ մարդկային ռեսուրսների հարցը, որը բացահայտվում է գիտնականների թվաքանակի անկման միջոցով, ամենավտանգավոր ինդիկատորներից մեկն է այն մասին, որ համակարգը շատ շուտով ուղղակի ճգնաժամի մեջ կարող է հայտնվել։ Ըստ վիճակագրական կոմիտեի, եթե 2011 թվականին ունեինք 5718 գիտնական, ապա 2022 թվականին արդեն աշխատում էր 4864 գիտնական։ Այնինչ, պետք է հակառակ պատկերը լիներ։ 11 տարում 854 մասնագետի կորուստը գիտական համայնքի համար նշանակում է ոչ միայն թվաքանակային նվազում, այլև փորձի, գիտելիքների, ընթացիկ հետազոտությունների, դասավանդման կարողությունների, մենթորության կորուստ։

Հայաստանում գիտության վիճակը հատկապես մտահոգիչ է դառնում, երբ մենք նայում ենք տարածաշրջանային և գլոբալ տնտեսական մրցակցության համատեքստում։ Ժամանակակից աշխարհը գնալով ավելի է հենվում գիտելիքի վրա հիմնված տնտեսության վրա, որտեղ ազգային մրցունակությունը որոշվում է ոչ թե բնական ռեսուրսներով կամ աշխատուժի էժան արժեքով, այլ նորարարական կարողություններով, տեխնոլոգիական առաջատարությամբ, հետազոտական արդյունավետությամբ։ Երկրները, որոնք ներդրումներ չեն կատարում գիտության մեջ, անխուսափելիորեն հետ են մնում և դառնում տեխնոլոգիաների սպառող, այլ ոչ թե արտադրող։ Դրանք կախված են դառնում արտաքին տեխնոլոգիական զարգացումներից, ունեն սահմանափակ կարողություններ ստեղծելու բարձրարժեք արտադրանք, և մնում են տնտեսական շղթայի ստորին հանգույցներում։

Հայաստանի դեպքում, որը չունի զգալի բնական ռեսուրսներ և ունի սահմանափակ տարածք, գիտատեխնոլոգիական զարգացումը միակ իրական ուղին է դեպի կայուն տնտեսական աճ և բարգավաճում։ Միևնույն ժամանակ, այս ուղին պահանջում է հավատ, տեսլական և հետևողական ներդրումներ հենց այն ժամանակ, երբ արդյունքները դեռ տեսանելի չեն։

Մեկ այլ խնդիր է նաև այն, որ գիտությունը Հայաստանում մեկուսացված է մնում տնտեսությունից։ Գիտական հետազոտությունների և արդյունաբերության միջև կապի թուլությունը նշանակում է, որ նույնիսկ այն սակավաթիվ գիտական արդյունքները, որոնք ձեռք են բերվում, չեն փոխակերպվում տնտեսական արժեքի, նոր ապրանքների, ծառայությունների, գործընթացների։ Այս անջրպետը խանգարում է նաև գիտության ֆինանսավորման բազայի ընդլայնմանը, քանի որ մասնավոր հատվածը չունի բավարար խթաններ՝ ներդնելու հետազոտություններում, երբ հետադարձ կապը տնտեսական արդյունքների տեսքով տեսանելի չէ։

Ընդհանրապես, կարևոր է նաև հասկանալ, որ գիտության մեջ ռեսուրսներ ներդնելը չի կարող դիտարկվել որպես ծախս, այլ այն պետք է ընկալվի որպես ներդրում ապագայի մեջ։ Հետազոտություններում ներդրված յուրաքանչյուր դրամ պոտենցիալ վերադառնում է բազմապատկված արժեքով՝ նոր տեխնոլոգիաների, արտադրանքների, ծառայությունների, մրցակցային առավելությունների, պատենտների, գիտելիքների տեսքով։ Բայց այս վերադարձը ժամանակ է պահանջում, երբեմն տասնամյակներ, և հենց այստեղ է քաղաքական մարտահրավերը՝ ինչպես համոզել ընթացիկ քաղաքական որոշումներ ընդունողներին ներդրում կատարել այն ոլորտում, որի արդյունքները տեսանելի կլինեն միայն երկարաժամկետ հեռանկարում, հնարավոր է այն ժամանակ, երբ նրանք արդեն չեն լինելու իշխանության մեջ։ Սա կարճաժամկետ քաղաքական ցիկլերի և երկարաժամկետ գիտատեխնոլոգիական զարգացման միջև հիմնական հակասությունն է, որը չունի հեշտ լուծում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն Գրիգորյան