Լրահոս
Կարևոր


Իմ մարտական ընկերների անունից ասում եմ ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում․ Սերժ Սարգսյան

Հասարակություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ․

«Հայո՛ց բանակ, մեր սիրելի’ զավակ,

Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում:

 

Մեր ժողովուրդն իր զավակին մեծացրել է զրկանքների գնով, անասելի փորձությունների ենթարկվելով և հայրենանվեր զավակ է դաստիարակել:

Ուստի, այսօր անվարան ասում եմ՝ շնորհավոր օրդ, Հայո՛ց բանակ: Քո ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած իմ մարտական ընկերների և զինակիցների անունից ասում եմ քեզ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացրելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը: Եվ այսօր հազարավոր ծնողներ քո սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ քեզ մոլորեցրեց ու ծուղակը գցեց:

Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը:

Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից: Մեր ճանապարհը, որքան էլ դժվարին ու ականապատ լինի՝ ներսից թե դրսից, անցնելու ենք միասին՝ միմյանց ապավինելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները:

Մեր մեծ ընտանիքը՝ Հայրենիքը, մեր հերոսների արյամբ ներծծված հողն ու ջուրը, այսօր, առավել քան երբևէ, քո պաշտպանության կարիքն ունի:

Հավերժ փա´ռք քեզ, փառ՛ք քո փառապանծ ուղին կերտած մեր բոլոր հերոսներին՝ ողջ թե նահատակված»:

Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանՊրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ Հանձնած պետական գործիչ, 5 տառ․ Նարեկ ԿարապետյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըԴիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում«Գենոցիդային հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Թրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցը՝  RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան» Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունըԵրիտասարդությունը պետք է մասնակցի ընտրություններին՝ որոշելու իր կյանքն ու ապագան․ Արմեն ՄանվելյանՄարդիկ պարիսպներ պետք է հաղթահարեն՝ վարչապետի հետ շփվելու համար․ Արեգ Սավգուլյան Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Եկել է փակագծերը բացելու ժամանակը․ Նառա Գևորգյան Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Իլհամ Ալիևին. փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ ԿարապետյանՉե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար» Ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանում. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա ԿոստանյանՌոբերտ Ամստերդամը պահանջում է հետ վերցնել ԱՄՆ սենատորների նամակները, որոնք ուղղված են հայ ընդդիմադիր առաջնորդի դեմ Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանՎերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում Մեր քայլերը հեղափոխական են լինելու, գալիս ենք հանուն հայերի․ Սամվել Կարապետյան Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան Քաղաքացիական հասարակության պայքարը տալիս է իր արդյունքները․ Ցոլակ Ակոպյան Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ)