Լրահոս
Կարևոր


Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես սոցցանցերի օգտատերերից շատերը նկատած կլինեն, որ տարբեր անընդունելի դեպքերի հետ կապված հրապարակումների ներքո քիչ չեն արձագանքները, թե՝ «լավ է արել, քիչ է արել...»: Ու խոսքն ամենևին էլ քաղաքական կամ նույնիսկ մերձքաղաքական դեպքերի մասին չէ: Ենթադրենք (չնայած, ինչ «ենթադրենք») որևէ անձնավորություն կենցաղային հողի վրա հարվածել է մեկ ուրիշին, մյուսը փորձել է հրկիզել այնինչի մարագը, երրորդը մեկ այլ անթույլատրելի արարք է կատարել...

Թվում է՝ շարքային, մոլորակի այլևայլ վայրերում, ցանկացած հասարակության մեջ պատահող միջադեպեր են: Բայց մեկ էլ նայում ես տակի մեկնաբանություններն ու՝ «հա, շատ էլ լավ է արել», «էդ քիչ է, պիտի այսպես ու այնպես աներ» և այլն: Կա նաև հակառակը, թեպետ երկուսն էլ նույն պատճառահետևանքային կապն ունեն. օրինակ՝ պատանիների կամ դպրոցահասակների մասնակցությամբ որևէ ոչ ճակատագրական, թեթև մի դեպքի նկարագրություն է, ու մեկ էլ կտեսնես՝ «դրանց էս անել, էն անել, ծնողներին դատել, քառատել, կալանավորել, գամել անարգանքի սյանը...»:

Ստո՛պ: Հետաքրքիր է, այդ ո՞ր պահից սկսեցինք չարությունը, անգամ՝ հանցանքը, ուրիշի առողջությանը կամ ունեցվածքին վնաս պատճառելը արդարացնող դառնալ: Մյուս կողմից՝ ո՞ր պահից սկսեցինք այսքան չար, ագրեսիվ դառնալ: Խոսքը, հարկավ, բոլորի մասին չէ: Բայց կա մի զանգված, որի ներկայացուցիչները արդարացնում են հանցանքը ու պատրաստ են մորթել, սպանել մի փոքր անկարգության համար: Սոցիալական հոգեբանության տեսանկյունից, հնարավոր է, դա ուսումնասիրության հետաքրքիր նյութ է: Բայց նման սոցիալ-հոգեբանական միջավայրում ապրելը, համաձայնեք, ոչ միայն հետաքրքիր չէ, այլև ահավոր է ու սարսափեցնող: Ո՞րն է խնդիրը: Չնայած, ճիշտ կլիներ հարցը մի քիչ այլ կերպ ձևակերպել. որո՞նք են խնդիրները:

Առաջինը, կարծում ենք, ակնհայտ է, որ հասարակության մեջ կուտակվել է չարության, նեղացածության, եթե կուզեք՝ «աբիժնիկության», ագրեսիայի մեծ, շատ մեծ չափաբաժին:

Ու, նկատենք, քրեական խրոնիկան էլ է դա վկայում՝ դանակահարություններ, ծեծկռտուքներ, քաշքշոցիներ, «ռազբորկաներ», նաև՝ կրակոցներով ուղեկցվող բախումներ: Ու կարևորը հիմնապատճառները որոնելն է: Որովհետև վերը նկարագրվածը հիմնականում հետևանքներ են:

Ինքնաբերաբար, գալիս է հարցը, թե ինչո՞ւ և երբվանի՞ց այսպես շրջվեց միջավայրը:

Մենք չենք կարծում ու, առավել ևս, չենք ասում, թե առաջներում նման մարդիկ ու նման դրսևորումներ ընդհանրապես չկային: Կային (նաև հետո են լինելու), բայց նրանք մարգինալ, լուսանցքային դրսևորումներ էին: Ի դեպ, ինչպես շատ այլ հասարակություններում: Բայց դա նախկինում: Իսկ հիմա, ներկայում անողոք փաստն այն է, որ վերջին 8 տարում նման մարդկանց ու նմանօրինակ ագրեսիվ դրսևորումները բազմապատկվել են: Էապես են ավելացել: Դեռ համատարած գուցե չեն դարձել, բայց հասարակության ընդհանուր պատկերի ու նկարագրի որակական, տեղին է ասել՝ անորակության փոփոխության տանում են:

Ու դա, այո, գալիս է հենց օրվա իշխանությունների պահվածքից: Ինչպես ուզում եք՝ գցեք, որ կողմից ուզում եք՝ բռնեք:

Չենք դադարի հիշեցնել, որ փաշինյանենք եկան իշխանության՝ դագաղներ ճոճելով, ողջ մարդկանց բնակարանների դռների մոտ դագաղի կափարիչ ու սգո պսակներ դնելով:

Եկան իշխանության ու սկսեցին պաշտոնական ամբիոններից գոռգոռալ պատժելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին: Էլ՝ «թաթերդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, պետք լինի՝ ուրիշ բան ցույց կտամ, վեր ընկեք տեղներդ...», և այլն, և այլն:

Եկան՝ չարություն հորդելով: Իսկ հասնելով իշխանության՝ ուղղակի ողողեցին հասարակությունը չարության, ատելության ու քինախնդրության տեղատարափով:

Դա անխուսափելիորեն ազդելու էր և ազդեց հասարակության տրամադրությունների, ընդհանուր միջավայրի վրա: Չի կարող լինել այնպես, որ տարիներ շարունակ բոլոր հնարավոր հարթակներից չարություն, ատելություն, ագրեսիա հորդի, ու հասարակությունը, մարդիկ այդ ամենից անմասն մնան:

Եվ այն, որ առկա անշնչելի մթնոլորտի ձևավորման առանցքային պատճառներից մեկը Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն են, երևում է նաև նախկինի հետ համեմատության մեջ: Կրկնենք՝ «աբիժնիկներ», ագրեսիայի հակվածներ կան բոլոր ժամանակներում, նախկինում էլ կային: Բայց նախկինում, երբ գործում էին հասարակության, համակեցության չգրված կանոններ, նույնիսկ ագրեսիվ մղումներ ունեցողները զսպվում էին, իրենք էին քաշվում դրսևորվել: Եվ անհնար է պատկերացնել, որ նախկինում որևէ իշխանություն իրեն նման կերպ պահեր, նման կեղտոտ բառամթերք գործածեր, նման սպառնալիքներ ու հայհոյախոսություններ հնչեցներ: Ոչ թե առանձին անհատներ, այլ իշխանությունը, որպես այդպիսին:

Մինչդեռ այն միջավայրը, որ ձևավորել են Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունները հասարակական-քաղաքական հարթության վրա, հանգեցնում է չարության, վերբալ ու ոչ վերբալ ագրեսիայի տարածմանը, խթանում է չարությունը, ագրեսիան ու դրանց այլևայլ դրսևորումները: Իշխանությունն ինքն է գեներացնում ներքին, ներհասարակական թշնամանք: Իշխանությունն ինքն է արմատավորում անպատասխանատվության և անպատժելիության մթնոլորտ: Եվ իշխանությունը, ուժային մարմինների ետևում պատսպարված, օրենքները ծռմռելով, իր չափով է անում այն, ինչ խելքին փչում է: Այդ թվում՝ ռեպրեսիաներ, բռնաճնշումներ, խոշտանգումներ, ապօրինի ու կամայական կալանավորումներ: Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա «առաջին շարքի» քպականների, գործնականում հանդես է գալիս որպես երկրի ներսում չարության, «աբիժնիկության», քինախնդրության ու ագրեսիայի հիմնական աղբյուր: Ինչպես ասվում է՝ ձուկը գլխից է նեխում:

Պատահական չէ, ի դեպ, որ առանձին ընդդիմադի ուժեր, այլևայլ անհրաժեշտությունների շարքում, ընդգծում են ներհասարակական համերաշխության վերականգնման կարևորությունը: Ու, այո, նաև դրան հասնելու համար է պետք ձերբազատվել չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրից: Մեր երկիրն ու ժողովուրդը շնչելու, այլ ոչ թե չարության մեջ շնչահեղձ լինելու է արժանի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարսից ծոցի իրանական կղզիների հնարավոր գրավման համար վայրէջքի գործողություններ և սցենարներ 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ Մխիթարյան