Լրահոս
Կարևոր


Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանում հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության մակարդակը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ քաղաքական համակարգի ապագա կառուցվածքի վրա։ Եթե ընտրություններին մասնակցությունը ցածր է, ապա նույնիսկ ձևականորեն ազատ ընտրությունները (ինչը գրեթե անհավանական է այս իշխանությունների պարագայում) կարող են չարտահայտել հասարակության իրական քաղաքական տրամադրությունները։ Հիմա այն ցույց տանք կոնկրետ ցուցանիշային բանաձևումներով։

Հայաստանի քաղաքական իրականության մեջ (և ոչ միայն Հայաստանի) ցանկացած իշխանություն, անկախ իր արդյունավետությունից կամ ձախողումներից, միշտ ունի որոշակի ընտրազանգված, այսպես ասած՝ «հիմքային» ընտրառեսուրս։ Դա կարող է պայմանավորված լինել վարչական ռեսուրսներով, կուսակցական կառույցներով, պետական համակարգում ընդգրկված պաշտոնյաներով, ինչպես նաև իշխանությանը հարող որոշակի սոցիալական և քաղաքական խմբերով։ Եթե ընդունենք հիպոթետիկ այն վարկածը, որ գործող իշխանությունը, հաշվի առնելով վերոնշյալ գործոնները, ունի մոտ 300 հազար ձայնի չափով կայուն «ընտրազանգված», ապա այդ թիվը արդեն իսկ դառնում է կարևոր քաղաքական գործոն։ Դրա քաղաքական նշանակությունը հատկապես հստակ երևում է ընտրություններին մասնակցության ընդհանուր մակարդակի համատեքստում։ Եթե ընտրություններին մասնակցի, օրինակ՝ շուրջ 800 հազար ընտրող (ինչը շատ քիչ է), ապա 300 հազար ձայնը կկազմի մոտ 37 տոկոս, բոնուսներով՝ ավելի քան 40։ Եթե մասնակցությունը հասնի մեկ միլիոնի, ապա նույն 300 հազար ձայնը արդեն կլինի մոտ 30 տոկոս։ Իսկ եթե մասնակցությունը բարձրանա մինչև մոտ մեկ միլիոն երեք հարյուր հազար, ապա այդ նույն ընտրազանգվածի հարաբերական կշիռը կիջնի մինչև մոտավորապես 23 տոկոս։ Իսկ շատ ավելի բարձր մասնակցության դեպքում (ինչպես, օրինակ՝ 2017 թվականին) այդ տոկոսն ավելի փոքր կլինի։

Այս պարզ թվաբանական հաշվարկը իրականում բացահայտում է ընտրական քաղաքականության մի կարևոր տրամաբանություն. որքան բարձր է ընտրություններին մասնակցությունը, այնքան նվազում է ֆիքսված, ավելի կոնկրետ՝ իշխանության ընտրազանգվածի տոկոսային-հարաբերական ազդեցությունը ընտրական արդյունքի վրա։ Այստեղից էլ ծագում է ընտրություններին մասնակցության հարցի ռազմավարական նշանակությունը։ Ներկա իշխանություններն ունեն աննախադեպ բարձր հակավարկանիշ, ըստ այդմ՝ այսպես կոչված՝ «հակավարկանիշային» ընտրազանգվածի ակտիվ մասնակցությունը ընտրություններին կարող է արմատապես փոխել ընտրական արդյունքների կառուցվածքը։ Այսինքն, կոնկրետ այս ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն։ Եթե «հակավարկանիշային», այսինքն՝ իշխանություններից դժգոհ, իշխանություններից ձերբազատվելու ցանկություն ունեցող ընտրողների մի մասն այս կամ այն պատճառով (հուսահատություն, անտարբերություն, անվստահություն, «անհավեսություն» և այլն) որոշի չմասնակցել ընտրություններին, ապա ընտրությունների արդյունքը կարող է ձևավորվել հիմնականում ֆիքսված ընտրազանգվածի հաշվին։ Կրկնենք, այդ պարագայում իշխանական ֆիքսված փոքրաթիվ ընտրազանգվածը, որը փաստացի ընդհանուր ընտրության իրավունք ունեցողների մոտ 15 տոկոսն է, կարող է դառնալ դոմինանտ:

Այսինքն, այն քաղաքական ուժը, որն ունի համեմատաբար կայուն և կազմակերպված ընտրազանգված, ապա նրա համար առավել շահավետ է ընտրություններին ցածր մասնակցությունը։ Այդպիսի ընտրազանգված ունեն տարբեր քաղաքական ուժեր, սակայն աշխարհի քաղաքական կյանքի փորձը ցույց է տալիս, որ ցանկացած պարագայում ամենակայուն ընտրազանգվածը ունենում են իշխանությունները՝ անկախ նրանից, թե այդ կայունը որքան է: Մյուս կողմից՝ եթե ընտրություններին մասնակցությունը բարձր է, ապա ընտրական արդյունքների վրա ավելի մեծ ազդեցություն են ստանում այն քաղաքացիները, ովքեր սովորաբար պասիվ են քաղաքական գործընթացներում, սակայն կարևոր պահերին կարող են փոխել քաղաքական հավասարակշռությունը։

Հայաստանի հասարակական միջավայրում հաճախ կարելի է նկատել այն երևույթը, երբ ընտրություններից առաջ հանրային դաշտ են նետվում տարբեր սոցիոլոգիական հարցումներ կամ քաղաքական հայտարարություններ, որոնցում կանխատեսվում են բարձր տոկոսներ այս կամ այն քաղաքական ուժի համար։ Մեր իրականության մեջ այդ հարցումները վաղուց դարձել են ոչ թե հասարակական տրամադրությունների «պրոյեկտոր», այլ հասարակական տրամադրությունների վրա ազդելու գործիք: Օրինակ՝ գործող իշխանությունները հետևողականորեն փորձում են դրանց միջոցով հանրության մեջ սերմանել կարծիք, թե ամեն ինչ արդեն կանխորոշված է, իրենք շատ ավելի քվե ունեն, քան բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը։ Նույնիսկ խոսում են այն մասին, թե իրենք իբր 50 կամ նույնիսկ ավելի՝ մինչև 65 տոկոս ձայն են տանելու։ Հասկանալի է, որ նման տեղեկատվական ֆոնն ունի հոգեբանական ազդեցություն ընտրողների վրա։ Եթե հասարակության մի հատված սկսում է հավատալ, որ ընտրությունների արդյունքն արդեն որոշված է, ապա հակաիշխանական տրամադրվածություն ունեցող հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ կարող են հրաժարվել ընտրություններին մասնակցելուց՝ մտածելով, որ իրենց քվեն որևէ ազդեցություն չի ունենալու։ Այսպիսի հոգեբանական ազդեցությունը քաղաքական տեխնոլոգիաների մեջ հայտնի է որպես ընտրական ապատիայի խթանում։

Սակայն իրականում կոնկրետ այս ընտրություններում յուրաքանչյուր ձայն կարող է կարևոր դեր ունենալ։ Հատկապես այնպիսի քաղաքական իրավիճակներում, որտեղ հասարակության տարբեր հատվածների միջև գոյություն ունի լուրջ բևեռացում, նույնիսկ համեմատաբար փոքր թվով լրացուցիչ ձայները կարող են փոխել քաղաքական հավասարակշռությունը։ Այդ պատճառով ընտրություններին մասնակցությունը դառնում է ոչ միայն քաղաքացիական պարտք, այլ նաև քաղաքական ազդեցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Եթե ընտրություններին մասնակցի հնարավորինս մեծ թվով ընտրող, ապա ընտրական արդյունքները ավելի մեծ հավանականությամբ կարտացոլեն հասարակության իրական քաղաքական տրամադրությունները:

Մի խոսքով, այս տեսանկյունից ոչ այնքան կարևոր է, թե հակաիշխանական որ ուժին ձայն կտա ընտրողը (դա քաղաքական ուժերի շահագրգռվածության և «համոզելու» խնդիրն է), այլ որ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցեն ընտրություններին և արտահայտեն իրենց քաղաքական դիրքորոշումը։ Հենց մասնակցության միջոցով է ձևավորվում քաղաքական համակարգի իրական լեգիտիմությունը, որն էլ իր հերթին արտացոլում է հանրային աջակցության իրական պատկերը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ