Լրահոս
Կարևոր


Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վրաստան–Հայաստան սահմանին ստեղծված իրավիճակը, որը փետրվարի 12-ից ի վեր լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել հայկական բիզնեսին, աստիճանաբար դուրս է գալիս սովորական մաքսային կամ լոգիստիկ բարդության շրջանակներից։ Հարյուրից ավելի բեռնատարներ՝ փայտանյութով, հեղուկ գազով և ածուխով բեռնված, շարունակում են մնալ փաստացի արգելափակված վիճակում՝ վտանգի տակ դնելով ներքին շուկայի գների կայունությունը և մատակարարումները։

«Փաստի» տեղեկություններով, վերջին օրերին մի շարք հայ գործարարների հետ կապ են հաստատել վրացական վերնախավի առանձին ներկայացուցիչներ, այդ թվում` Իվանիշվիլիի մերձավոր շրջանակների ներկայացուցիչներ՝ առաջարկելով տարբեր «լուծումներ» սահմանին առաջացած խնդիրների շուրջ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը ոչ պաշտոնական միջամտությունների, արագացված անցումների և անհատական պայմանավորվածությունների հնարավորությունների մասին է։ Գործարարներին ակնարկվում է, որ խնդիրը կարող է կարգավորվել ոչ թե միջպետական բանակցությունների, այլ կոնկրետ շփումների և համապատասխան «ճկունության» միջոցով։

Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա գործ ունենք վտանգավոր նախադեպի հետ. սահմանը վերածվում է ազդեցության և լոբբիստական ռեսուրսների բաշխման գործիքի, բիզնեսի համար ստեղծվում է անհավասար մրցակցային միջավայր, իսկ պետական մակարդակով չլուծված հարցերը տեղափոխվում են կուլիսային դաշտ։ Սա հարված է ոչ միայն առանձին ընկերությունների շահերին, այլ նաև տարածաշրջանային տնտեսական կայունությանը։

Հայկական բիզնեսը, հատկապես ռազմավարական նշանակության ապրանքների ներմուծմամբ զբաղվող ընկերությունները, այսօր հայտնվել են երկակի ճնշման տակ. մի կողմից՝ սահմանային արհեստական խոչընդոտներ, մյուս կողմից՝ ստվերային «միջնորդական» առաջարկներ։ Այս իրավիճակում չափազանց կարևոր է, որ թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում հարցին տրվի հստակ և հրապարակային գնահատական։ Եթե խնդիրը տեխնիկական է, պետք է ներկայացվի պաշտոնական հիմնավորում։ Եթե առկա են իրավական խախտումներ, հրապարակվեն փաստերը։ Անհրաժեշտ է միջպետական մակարդակով լուրջ քննություն։

Հայկական կառավարության կողմից հստակ արձագանքի բացակայությունը խորացնում է անորոշությունը։ Բիզնեսը չի կարող երկարաժամկետ պլանավորում իրականացնել այն պայմաններում, երբ սահմանը կախված է ոչ թե կանոններից, այլ հարաբերություններից։ Սա արդեն ներդրումային միջավայրի, իրավական կանխատեսելիության և տնտեսական անվտանգության հարց է։ Եթե սահմանը վերածվում է «լուծումների շուկայի», ապա դա վտանգավոր է երկու երկրների համար էլ։ Հարցը պահանջում է համակարգային և պատասխանատու արձագանք՝ թե՛ Երևանից, թե՛ Թբիլիսիից, քանի դեռ ստվերային մեխանիզմները չեն դարձել կանոն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներՊարսից ծոցի իրանական կղզիների հնարավոր գրավման համար վայրէջքի գործողություններ և սցենարներ 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.