Ֆրանսիացիներին խորհուրդ են տվել լռել և չօգտվել բջջային հեռախոսներից
ՀասարակությունԱվելին...
Ֆրանսիայի բնակիչներին խորհուրդ է տրվել լռել և հասարակական տրանսպորտով երթևեկելիս չօգտվել բջջային հեռախոսներից՝ կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու համար: Համապատասխան առաջարկությունները հրապարակվել են Ֆրանսիայի բժշկական ակադեմիայի կայքում:
Տեքստում նշվում է, որ տրանսպորտում բժշկական դիմակ կրելու պահանջին պետք է ավելացնել բջջային հեռախոսի օգտագործման և խոսելու արգելքները: