10-ամյա աղջիկը կրկնել է TikTok-ում տարածված վտանգավոր մարտահրավերը և մահացել
ՀասարակությունԻտալիայում 10-ամյա աղջիկը մասնակցել է TikTok-ում տարածված վտանգավոր մարտահրավերին ու մահացել: Այս կապակցությամբ երկրի իշխանություններն արգելափակել են սոցիալական ցանցի բոլոր օգտատերերի էջերը, որոնց տարիքը հնարավոր չէ փաստաթղթավորել, գրում է Reuters-ը:
Սիցիլիայի Պալերմո քաղաքում երեխա մահացել է շնչահեղձությունից, երբ կատարել է դիմացկունության մարտահրավերը, որը կոչվում է blackout: Մարտահրավերի մասնակիցներին առաջարկվել է գոտի կապել պարանոցի շուրջ և պահել շունչը տեսանկարահանման ժամանակ
Աղջկան գտել է իր 5ամյա քույրը՝ լոգարանում։ Արդյունքում, սոցցանցի երիտասարդ օգտատերը մահացել է հիվանդանոցում։