Լրահոս
Կարևոր


Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է

Հասարակություն

2025 թվականի ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ընդհանուր 1,946,460,745 հազար դրամ։

Թե ինչպես է այս ցուցանիշը բաշխվել ըստ մարզերի և որոնք են տեղական տնտեսությունների հիմնաքար հանդիսացող ընկերությունները՝ ներկայացնում ենք ստորև։

Սյունիքի մարզում գործում են 19 խոշոր հարկատուներ, որոնք միասին պետական բյուջե են վճարել 93,300,148 դրամ։ Այս տարածաշրջանի առաջատար ձեռնարկություններն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» և «Արկաթ» ընկերությունը։

Արարատի մարզի խոշոր հարկատուների քանակը 23 է։ Նրանք միասին վճարել են 62,074,966 հազար դրամ, իսկ մարզի խոշորագույն հարկատուներն են «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Գրանդ Մաստերը» և «Արարատցեմենտը»։

Կոտայքի մարզում հաշվառված են 51 խոշոր հարկատուներ, որոնց կատարած վճարումները միասին կազմում են 57,509,203 հազար դրամ։ Այստեղ առաջատար դիրքերում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» մասնաճյուղը, «Օնիրա Քլաբը» և «Ասկե Գրուպը»։

Արմավիրի մարզի 24 խոշոր հարկատուները միասին վճարել են 35,077,617 հազար դրամ։ Մարզի գործունեության հիմնական կողմնորոշիչներն են «Հայկական ատոմային էլեկտրակայանը», «Բաղրամյանը» և «ՀԱԷԿ-ի շինարարությունը»։

Լոռու մարզում խոշոր հարկատուների քանակը 19 է, որոնք միասին վճարել են 28,866,094 հազար դրամ։ Որպես հիմնական հարկատուներ հանդես են գալիս «Թեղուտ», «Ամպեր» և «Օստ-Շին» ընկերությունները։

Շիրակի մարզն ունի 13 խոշոր հարկատու, որոնք ընդհանուր առմամբ վճարել են 14,440,608 հազար դրամ։ Այս տարածաշրջանում թոփ հարկատուների ցանկը գլխավորում են «Գյումրի գարեջուրը», «Բագարիո գոլդը» և «Մեծն Էրիկը»։

Արագածոտնի մարզում գործում են 9 խոշոր հարկատուներ, որոնք միասին վճարել են 6,110,549 հազար դրամ։ Այստեղ առանձնանում են «Ավտոշեմը», «Արմենիա վայն գործարանը» և «Սիս նատուրալը»։

Գեղարքունիքի մարզում խոշոր հարկատուների քանակը 6 է, որոնց կողմից վճարված գումարը կազմում է 4,573,953 հազար դրամ։ Մարզի առաջատարներն են «Պտղատու այգին», «Սևանի հացի գործարանը» և «Դեմի ֆարմը»։

Վայոց Ձորի մարզի 4 խոշոր հարկատուները միասին վճարել են 2,993,613 հազար դրամ։ Ցանկում ներառված են «ՌաֆԷլԳրիգ», «Էկոբիլդինգ» և «Բիո բոնուս ագրո» ընկերությունները։

Տավուշի մարզում ևս հաշվառված են 4 խոշոր հարկատուներ, որոնք միասին պետական բյուջե են վճարել 2,327,287 հազար դրամ։ Առաջատարներն են «Իջևանի գինու-կոնյակի գործարանը», «Հ և Տ Հակոբյանները» և «Տավուշ տեքստիլը»։

Երևան քաղաքում խոշոր հարկատուների քանակն ամենամեծն է՝ 827 ընկերություն, որոնք միասին վճարել են 1,640,103,121 հազար դրամ։ Մայրաքաղաքի խոշորագույն հարկատուների թվում են «Մոբայլ Սենթր Արթը», «Գրանդ Տոբակոն» և «Գազպրոմ Արմենիան»։

Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան