Լրահոս
Կարևոր


«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Արա Պողոսյանն անկեղծորեն զարմանում է, որ մենք դեռ խոսում ենք իշխանության կարմիր գծեր ունենալ-չունենալու մասին։ Ըստ նրա, ունենք իշխանություն, որն օբյեկտիվ իրականության մեջ ապացուցել է, որ իր համար որևէ կարմիր գիծ չկա։ Քաղաքագետի հետ զրույցի առաջին հարցս վերաբերում էր Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդմանը՝ նշելով, որ շատերն այս նորությանն այսպես են արձագանքում՝ հատված է հերթական կարմիր գիծը, կամ էլ ավելի մոտեցանք անդառնալիության կետին։ «Որևէ կարմիր գիծ ասելիս միայն մեկ բացառություն կա։ Իշխանության պահպանումը միակ կարմիր գիծն է, որ ունեն Հայաստանի ներկայիս իշխանությունները: Մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է իրենց համար։ Սա օբյեկտիվ իրականությունն է։ Հետևաբար, այս համատեքստում այն, ինչ կատարվում է Հայաստանում, ոչ միայն սպասելի էր, այլև այս օրինաչափության մեջ է մտնում։ Իրենք վաղուց ցույց են տվել, որ Եկեղեցին, հավատքը, բարոյական նորմերը, հայրենիքի ու ազգային գաղափարները որևէ արժեք չունեն, եթե դրված է սեփական իշխանության գինը, իսկ սեփական իշխանության գինը ցանկացած գնով այն պահելն է, եթե պետք լինի, նույնիսկ ցանկացածիս ձերբակալելով, եթե պետք լինի, նույնիսկ գնդակահարելով։ Այստեղ փնտրել կարմիր գծերի օրինաչափություն, կարծում եմ, անշնորհակալ գործ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Տեղի ունեցողն անգամ իրավաբաններն են դադարել դիտարկել միայն Սահմանադրության և օրենքների շրջանակում, Կաթողիկոսի հանդեպ տեղի ունեցողը դարակազմիկ խայտառակություն են որակում։ Այս հարցի քննարկումը թերևս ավելի շատ գնում է դեպի բարոյական տիրույթ։ «Այս գործընթացներում որևէ օրինաչափություն չկա, իրավական օրինաչափությունը բացակայում է, բարոյական օրինաչափությունը բացակայում է։ Տեսե՛ք, մի շատ հետաքրքիր դրվագ, որը մեզ համար կլիներ նոնսենս, եթե մենք չճանաչեինք այս իշխանություններին։ Երկրի օրենսդիր մարմնի ղեկավարն օտարերկրյա հեռուստաընկերությանը հարցազրույց է տալիս, իր երկրի հոգևոր առաջնորդներին, առանց անուններ տալու, մեղադրում է մի հանցագործության մեջ, որն ուղղակի աներևակայելի է։ Եթե չճանաչեինք իրենց, սա իրապես շոկ կառաջացներ, բայց քանի որ գիտենք, թե ինչ օրինաչափությունների վրա է ձևավորված այս իշխանությունը, այստեղ նույնիսկ մտածելու, քննարկելու խնդիր չկա։ Իրավական առումով, սահմանադրական առումով՝ այստեղ չկա Սահմանադրություն, չկա իրավունք, բարոյականության առումով՝ չկա բարոյական հարթություն։ Այս բոլոր գծերը պետք է մոռանանք ու հասկանանք՝ գործ ունենք մի իշխանության հետ, որի համար այս բոլոր գծերը վաղուց հատված են»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով արտաքին քաղաքական գործընթացներին՝ Պողոսյանը նշում է, որ դրանք երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների շարունակությունն են։ «Ֆիքսենք, որ Հայաստանի Հանրապետությունը իզոլ յացիոնիստական քաղաքականություն չի վարում, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը իզոլացված չէ արտաքին աշխարհից։ Սա ապրիորի նշանակում է, որ արտաքին հարաբերությունները ներքին հարաբերությունների շարունակությունն են արտաքին աշխարհում, և արտաքին քաղաքականությունը չի կարող կտրված լինել ներքին քաղաքականությունից։ Սա աքսիոմատիկ երևույթ է միջազգային հարաբերություններում, որը ոչ ոք չի կարող ժխտել։ Հիմա, երբ խոսում ենք երկրի ներսում տեղի ունենալիքի մասին, բնականաբար, կա՛մ սա է շարունակությունը արտաքին քաղաքականության, կա՛մ արտաքին քաղաքականության պրոյեկցիան է ներքին քաղաքականության վրա։ Մեծ հաշվով, միայն խորքային ուսումնասիրողների համար է սա էական, իսկ հասարակության համար սա շատ քիչ էական նշանակություն ունի։ Իրականությունն այն է, որ արտաքին քաղաքական գործընթացները շարունակությունն են ներսում տեղի ունեցողի, իսկ ներսում տեղի ունեցողը նաև արտաքին հարթակներում ենք մենք տեսնում։ Պատահական չնշեցի երկրի երկրորդ դեմքի՝ օտարերկրյա հեռուստաընկերությամբ արտահայտած միտքը։ Սա վկայում է այն մասին, որ սա մեր ներքին քաղաքականությունը չէ միայն։ Սրա վառ վկայությունն է նաև այն, որ, օրինակ՝ երկրի իշխանությունները Եվրոպական միության տարբեր ամբիոններից խոսում են 2026 թվականի ընտրությունների նախօրեին հիբրիդային հարձակումների մասին և խնդրում են աջակցություն, ներհայկական տարբեր քաղաքական ուժերի և դեմքերի մեղադրում են իբրև թե արտաքին հիբրիդային գործիք լինելու մեջ։ Սա ուղիղ խոսում է այն մասին, որ գործնականում Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականության շարունակությունն է կամ հակառակը»։

Իսկ ինչպիսի՞ ազդեցություն են միջազգային դերակատարներն ունենում մեր երկրի վրա։ Օրինակ՝ փոխնախագահ Վենսի այցելության հետ մեծ հույսեր էր կապում հանրության մի ստվար զանգվածը, կամ գոնե նման սպասումներ էր ստեղծել Հայաստանի իշխանությունը։ «Նախ՝ պետք է հասկանալ՝ ի՞նչ են միջազգային հարաբերությունները, արդյո՞ք միջազգային հարաբերությունները բարոյական հարաբերությունների մասին են, թե՞, ինչպես դասական ռեալիզմի դպրոցն է ասում, դրանք սեփական շահերի սպասարկման մասին են։ Ցավոք, Հայաստանում թե՛ գիտական, թե՛ մշակութային, թե՛, ընդհանրապես, ներհայկական պատկերացումների մեջ միջազգային հարաբերություններին վերաբերվում են պետությունների՝ բարոյական լինելու իդեալիստական մոտեցումներով։ Այնինչ, դեռևս տասնամյակներ առաջ «Մեծ դեբատներով» ապացուցվեց դասական ռեալիզմի տեսությունը՝ իրականությունը միջազգային հարաբերությունների արտացոլումն է, այսինքն՝ պետությունները առաջնորդվում են բացառապես սեփական շահերով։ Բարոյականության, արժեքների կամ արժեքահեն քաղաքականության մասին հայտարարություններն ընդամենը սեփական փափուկ ուժի քաղաքականության պրոյեկցիան են և ոչ թե պետության գերնպատակը, ինչպես շատերին թվում է։ Հետևաբար, պատկերացումներ ունենալ, որ որևէ երկիր շահագրգռված կլինի քո երկրում բարոյական մթնոլորտի վերականգնման, ազգային համերաշխության և այլնի հարցերում, նման բան ուղղակի չի կարող լինել։ Դա կարող է բացառապես սեփական շահերի համար օգտագործելի գործիք լինել և ոչ ավելին։ Ուստի, կարծում եմ՝ պատրանքներ ունենալու դեպքում, որ Վենսը, Թրամփը կամ մեկ ուրիշը տեսնելու են Եկեղեցու նկատմամբ հալածանքները և որոշելու են պաշտպանել Եկեղեցուն, մեզ հիասթափություն է սպասվում»,-ընդգծում է քաղաքագետը։

Եվ հենց այս իրավիճակում է առաջանում ամենակարևոր հարցը՝ իսկ ինչպե՞ս պետք է մեզ ճահճից դուրս բերենք։ Ի վերջո, ներքին համերաշխությո՞ւնն է լուծելու կարևոր խնդիրները։ «Պետության ուժն ունենում է նյութական և ոչ նյութական ակտիվ։ Ներքին համերաշխությունը պետության ուժի ոչ նյութական ակտիվն է, ամենակարևոր էլեմենտներից մեկը։ Եթե ուզում ենք ուժեղ պետություն, պետք է բավարարենք ոչ նյութական ակտիվի ամենակարևոր էլեմենտներից մեկի առկայությունը՝ ներքին համերաշխությունը։ Եթե ունենանք հսկայական բնական ռեսուրսներ, ինչպես աֆրիկյան բազմաթիվ երկրներ, ունենանք նավթի ամենախոշոր պաշարները, ինչպես Վենեսուելան, բայց չունենանք ներքին համերաշխություն, կառավարման որակ, որակյալ էլիտա, ավելի խղճալի վիճակում ենք լինելու, քան ցանկացած այլ պետություն, որը չունի այդ բնական ռեսուրսները։ Ներքին համերաշխությունը պետության ուժի կարևորագույն էլեմենտներից մեկն է։ Նույնիսկ եթե մնացած բոլոր բաղադրիչները ունենանք՝ ուժեղ բանակ, ֆինանսական ռեսուրսներ, առանց ներքին համերաշխության դրանք ուղղակի սպառվելու են՝ ի վնաս մեզ»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ