Լրահոս
Կարևոր


««Փորձում ենք հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել բեմ վերադառնալուն». Մարիամ Ադամյան

Ֆոտո

Դերասանուհի Մարիամ Ադամյանն արդեն շուրջ 5 տարի է՝ խաղում է թատրոնում: Tert.am Life-ի հետ զրույցում Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին ասաց, որ երկար դադարից հետո պատրաստվում է «Սերը տարիք չի հարցնում» ներկայացմանը, որը կրկին բեմում կլինի փետրվարից:  

«Թատրոնում նախապատրաստական աշխատանքներ ու փորձեր են, քանի որ փետրվարից բեմ ենք վերադառնալու: Լինելու են և՛ խաղացանկից արդեն հայտնի ներկայացումներ, և՛ նոր ներկայացումներ, որոնց մասին խոսել չեմ կարող: Վաղուց չենք խաղացել և, իհարկե, աշխատանքային վիճակի մեջ լինելու խնդիր կա, աշխատելու շատ բան կա, հիմա փորձում ենք բեմ վերադառնալուն հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել: Առաջին ներկայացումը «Սերը տարիք չի հարցնումն» է, որը խաղում եմ ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ: Մի փոքր լարվածություն կա, քանի որ երկար ժամանակ է՝ չենք խաղացել, հանդիսատեսի հետ շփումը չի եղել, թեև կարծում եմ՝ փորձերի շնորհիվ կվերդառնանք նախկին վիճակին» ,- ասաց նա:

Մարիամի խոսքով՝ ինչպես թատրոնի բոլոր դերասանները, ինքը ևս կարոտել է բեմն ու հանդիսատեսի հետ շփումը: «Վաղուց չենք խաղացել ու շատ եմ կարոտել բեմը: Այդ ընթացքում փորձել եմ այլ բաներով զբաղվել, փորձել լցնել թատրոնի տեղը, ավելի շատ ժամանակ եմ հատկացրել կարդալուն, նաև սերիալային նկարահանումներ ունեի. այս ամենն օգնում էր խուճապային իրավիճակից կտրվել՝ չնայած խուճապի հեշտ չեմ մատնվում:  Ընդհանրապես ես երբևէ խուճապի չեմ մատնվել թեկուզ համաճարակի հարցում՝ իհարկե պահպանելով բոլոր կանոնները» ,- նշեց Մարիամը:

Ըստ դերասանուհու՝ որքան էլ ժամանակները փոխվել են, թատրոնը շարունակվում է պահանջված մնալ: «Կարծում եմ՝ թատրոնը միշտ է պահանջված, մարդիկ միշտ էլ սիրել են թատրոն գնալ: Որքան էլ այսօր մեր կյանք են մտել համացանցը, հեռուստատեսությունը, մարդիկ էլ հաճախ չեն կարողանում 3 ժամ հատկացնել թատրոն դիտելու համար, որովհետև շատ են աշխատում ու նախընտրում են իրենց հանգիստը հեռուստացույցի առջև անցկացնել, թատրոնը միշտ էլ կլինի: Իհարկե մեզնից շատ դարեր առաջ պահանջարկն ավելի շատ է եղել և դա բնական է» ,- ընդգծեց նա:  

«Անվերջ վերադարձ» ներկայացման մեջ Դրամատիկական թատրոնի բեմից հնչում են  «Արվեստի մեջ առաջնորդվել ժողովրդի ճաշակով՝ նշանակում է չծառայել ժողովրդին» Սևակյան խոսքերը, դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է համաձայն մտքի հետ:   

«Այդ խոսքերը մեր թատրոնի բեմից հաճախ են հնչում, ինքս էլ խաղում եմ տվյալ ներկայացման մեջ: Իհարկե ժողովրդի ճաշակը մարզելու համար է նախատեսված, պետք չէ այդ ճաշակին որևէ բան հարմարեցնել: Եթե ռեժիսորները, դերասաններն ինչ-որ բան անեն առաջին հերթին իրենց դուր գալու համար, այդ ժամանակ ժողովրդին էլ դուր կգա: Հանդիսատեսի հետ պետք է ազնիվ լինել, ազնվությունը միշտ էլ գնահատվում է: Միշտ ասում եմ, որ դիմացինիդ ազնվությունից ելնելով միշտ լսում ես նրան և կապ չունի, թե ինչից է խոսում: Ազնիվ ներկայացումն անհնար է, որ հետք չթողնի թեկուզ մեկի հոգում» ,- եզրափակեց Մարիամը:

Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ Ալեքսանյան