Լրահոս
Կարևոր


Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը գործող իշխանություններից վերջնականապես ազատելու նպատակ դրած ընդդիմադիրները, շատ փորձագետների կարծիքով, իրենց առաջ պետք է ունենան առնվազն երկու հրամայական՝ սթափ գնահատել իրողությունները, սեփական հնարավորությունները և ուժերը, ամեն ինչ անել՝ ընտրողների ձայների փոշիացում թույլ չտալու համար:

Այս դեպքում խոսքն առավելապես այն ուժերի, շրջանակների, գործիչների մասին է, որոնք դիրքավորված են որպես հստակ հակաիշխանական, բայց որոնք իրականության մեջ քվեարկության ժամանակ կանխատեսելիորեն կստանան ձայների առավելագույնը 1-2, մասնակի դեպքերում՝ միգուցե 3 տոկոսը: Եթե նման ուժերը առանձին գնան ընտրությունների, ապա դա աշխատելու է միայն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի օգտին: Նման՝ քիչ տոկոսներ ունեցող ուժերի առանձին մասնակցությունը հանգեցնելու է ընդամենը այն բանին, որ հակաիշխանական տրամադրված ընտրազանգվածի ձայները փոշիանան: Իսկ դա ձեռնտու է բացառապես օրվա իշխանությանը, այն է՝ Փաշինյանին ու նրա ՔՊ-ին:

Առհասարակ, առաջիկա ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերի առաջ կանգնած խնդիրները մի քանիսն են, և դրանք բոլորն էլ խիստ կարևոր են: Առավել ևս կենսական է, որպեսզի հնարավորինս հստակ և փոխընդունելի լուծումներ գտնվեն:

Խնդիրներից առաջինն այն է, որ քվեարկությանը մասնակցեն հնարավորինս շատ ընտրողներ: Եթե մասնակցության ցուցանիշը մնա 50 տոկոսի սահմաններում կամ ավելի ցածր, ապա իշխանության վերարտադրվելու շանսերը կմեծանան: Եվ հակառակը, եթե հաջողվի մոտիվացնել հնարավորինս շատ մարդկանց և մասնակցության ցուցանիշը հատի 60 տոկոսի շեմը, ապա կմեծանա իշխանափոխության հնարավորությունը:

Երկրորդ խնդիրը մի քիչ ավելի բարդ է. ինչպե՞ս անել, որ հանրության բողոքական տրամադրություններն ու ակտիվացած ընտրողների ձայները չփոշիանան, այլ դրսևորվեն, այսպես ասենք՝ կոնսոլիդացված (համախումբ): Այսինքն, ինչպես հասնել այն բանին, որ հակաիշխանական տրամադրված հանրության ձայներն ազատ քվեարկությամբ բաշխվեն խորհրդարան անցնելու իրական շանս ունեցող 3-4 իրական ընդդիմադիր ուժերի, դաշինքների միջև ու, հասկանալի է, չփոշիանան:

Ի վերջո, ընտրողներին էլ պետք է հասկանալի լինի, որ «հավեսի համար» կամ «ինքնատիպ երևալու» մղումով ինչ-որ էկզոտիկ ուժի կամ ոչ անցողիկ որևէ ուժի օգտին տված ձայնը կնշանակի քվեարկել ուղիղ Փաշինյանի օգտին, որքան էլ որ այդ ընտրողը վերջինիս պատճառով և նրա ձայնը չլսելու համար... պատուհանից դուրս է նետել հեռուստացույցը:

Բայց թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրի հետ կապված անելիք ունեն առաջին հերթին քաղաքական ուժերը, կուսակցությունները, կուսակցական գործիչներն ու քարոզիչները:

Ի դեպ, կուսակցությունների մասին՝ մի փոքր աքսիոմատիկ ձևակերպումներով: Երբ որ ձևավորվում է քաղաքական ուժ, նրա գլխավոր խնդիրն է՝ իրագործել նախընտրած գաղափարախոսության հիման վրա կազմված ծրագիրը: Իսկ դրա համար ցանկացած ուժ ձգտում է գալ իշխանության: Դեմոկրատական համակարգերում դրա հնարավորությունն ընտրություններն են: Այսինքն, ցանկացած ուժ մասնակցում է ընտրություններին՝ ձգտելով գալ իշխանության, ինչը միանգամայն բնական է: Նմանապես բնական են բոլոր ուժերի ու գործիչների հայտարարությունները, որ իրենք ուզում են գալ իշխանության և ունեն դրա հնարավորությունը: Դա՝ արդեն ժանրի կանոններով: Բա հո որևէ մեկը չի ասի, թե մտել է ընտրապայքարի մեջ, որպեսզի պարտվի, գրավի վերջից երկրորդ տեղը: Ցանկացած ուժ, որը մասնակցում է ընտրապայքարի, պետք է ձգտի գալ իշխանության: Սա, ինչպես ասվում է, ստանդարտ պայմաններում ու նաև՝ քաղաքագիտության ու քաղաքական պայքարի այբուբենի համաձայն:

Բայց նախ՝ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է: Ու դրանով արդեն շատ բան ասված է: Իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ իրենց բոլորի նպատակն է Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելը կամ պարզապես ՔՊ-ին իշխանությունից զրկելը:

Բայց այստեղ էլ կան էական նրբություններ: Եվ սա արդեն երկրորդ «բայց»-ն է. մի բան են ցանկությունները, ձգտումներն ու նպատակները, մեկ այլ բան են իրականությունը հաշվի առնելու, իրականությունը և սեփական հնարավորությունները համարժեք ընկալելու, գնահատելու կարողությունն ու անհրաժեշտությունը: Հատկապես սեփական հնարավորությունների ռեալ, իրատեսական գնահատումը Հայաստանում ոչ մեկին չի խանգարի:

Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր կան առավելագույնը մեկ ձեռքի մատների վրա հաշված քաղաքական ուժեր, որոնք ինքնուրույն ունակ են հաղթահարել անցողիկ շեմը: Դեռ չենք խոսում՝ իշխանության հասնելու մասին: Առանձին, առանց կոալիցիա կազմելու իշխանություն վերցնելու հնարավորություն ունեցողների թիվն ավելի փոքր է:

Ու հատուկ չենք ցանկանում որևէ ուժ անվանապես հիշատակել: Հարցն անվանումները չեն: Խոսքը երևույթի և խնդրի մասին է: Այստեղ կարևորը խնդրի լուծումն է:

Ու քանի որ հիմա արդեն խոսվում է դաշինքներ կազմելու մասին, ակնհայտ է, որ այն քաղաքական ուժը, որն, ըստ էության, սթափ կգնահատի իրողություններն ու իր շանսերը՝ հաղթահարելու անցողիկ շեմը, պետք է միանա ընդդիմադիր բլոկներից մեկնումեկին: Նշեցինք արդեն, որ նման պարագայում առանձին մասնակցել, 1 կամ 2 տոկոս ձայն տանելն ընդամենը կնշանակի իշխանության ջրաղացին ջուր լցնել, նպաստել ձայների փոշիացման, իսկ դա ձեռնտու է միայն Փաշինյանին ու ՔՊ-ին:

Հատկապես փոքր կամ սահմանափակ ռեսուրսներ ունեցող ուժերի, 1, 2, 3 տոկոս ձայն տանող գործիչների հետ կապված արժե նկատել. երկիրը ՔՊ-ից ազատելու հրապարակային ձգտումներն, իհարկե, լավ բան են, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել սեփական գլխից վեր ցատկել: Ռեալ է պետք նայել իրականությանը, առերեսվել այդ իրականության հետ ու անել համարժեք հետևություններ:

Այս հարցում, կարծում ենք, այսպես ասած՝ «խոշորներն» էլ ունեն որոշակի անելիք: Վատ չէր լինի, որպեսզի միավորման, ուժերի համախմբման նախաձեռնողն իրենք լինեն: Դա միանգամից երկու խնդիր կլուծի. առաջինը՝ պարզ կդառնա, որ երկիրը փաշինյանական իշխանությունից ազատելու համար բոլորը կամ մեծ մասը իսկապես պատրաստ են գործակցել ու փաստացի համագործակցում են: Բացի այդ, ներգրավվելով խորհրդարան անցնելու և իշխանություն ձևավորելու իրական հնարավորություն ունեցող դաշինքներից մեկնումեկի հետ, վերոնշյալ փոքր ուժերի ներկայացուցիչները շատ ավելի ինտենսիվ և ակտիվ կդրսևորվեն:

Ի վերջո, մի բան է, երբ մտնում ես պայքարի մեջ, բայց ինքդ էլ գիտես, որ լուրջ տոկոսներ ստանալը խնդիր է, և բոլորովին այլ բան է, երբ տեսնում ես, որ պայքարում ես երկրորդ, երրորդ, իսկ հնարավոր է՝ հենց առաջին տեղը գրավելու շանս ունեցող դաշինքի կազմում:

Մի խոսքով, խոշոր բևեռներից դուրս ցանկացած մանր-մունր մասնակցություն (խոսքը իշխանության սատելիտ ուժերի մասին չէ, այլ նրանց, որոնք հանդես են գալիս որպես իրական ընդդիմադիր) ուղիղ աջակցություն կլինի գործող իշխանություններին...

Հ.Գ.-Հա, ու ամենակարևորը, որ պետք է ապահովեն ընդդիմադիր հիմնական բևեռները, երբեք, որևէ պարագայում միմյանց վրա «բոչկա չգլորելն» է, այսինքն, միմյանց վրա չհարձակվելը: Գոնե այս հարցում կարելի է միասնական լինել: Սա առանձնահատուկ ենք շեշտում, քանի որ հիմա արդեն որոշ դեպքերում ակնհայտ նկատվում է ընդդիմադիր ուժերի թիրախավորում ընդդիմադիր ուժերի կողմից: Գոնե մի 5 ամիս հարկավոր է մի կողմ դնել փոխադարձ անտանելիությունը, զերծ մնալ այս կամ այն ուժին, գործչին «կծելու» սովորությունից մի 0,000001 տոկոս ավելի ձայն ստանալու հույսով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա Հովսեփյան