Լրահոս
Կարևոր


Խաղաղության պատրանքը ուժի լեզվի պայմաններում

Քաղաքականություն

Վաշինգտոնում ստորագրված հուշագիրը հայաստանյան իշխանական քարոզչության մեջ ներկայացվում է որպես դիվանագիտական հաջողություն, որպես խաղաղությանն ուղղված վճռական քայլ։ Սակայն փաստերի համադրումը, տարածաշրջանային զարգացումների սառնասիրտ վերլուծությունը և հենց Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր․ այդ գործընթացից իրականում տուժողը Հայաստանն է, իսկ շահառուները՝ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը՝ յուրաքանչյուրն իր հաշվարկներով։

Հունվարի 5-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեքժամանոց հարցազրույցը տեղական լրատվամիջոցներին դարձավ այդ պատրանքի հերթական բացահայտումը։ Տարին սկսելու այս ավանդական ձևաչափը Ալիևի համար միշտ եղել է ոչ թե հաշվետվություն, այլ քաղաքական ուղերձների հստակ փաթեթ։ Այս անգամ ևս հարցազրույցում համադրված էին խաղաղության մասին խոսքերը, ռազմականացման գովաբանությունը և բացահայտ զավթողական օրակարգը։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի գնահատմամբ՝ Բաքուն առաջիկայում փորձելու է առավել ակտիվ խաղարկել «խաղաղության քարտը», օգտագործելով Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած միակողմանի զիջումային քաղաքականությունը։ Սակայն այդ «խաղաղության» ֆոնին պետական մակարդակով շարունակվում է Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու ծրագիրը, որն արդեն վաղուց անցել է քարոզչական հարթությունը և վերածվել համակարգված ռազմաքաղաքական ռազմավարության։

Ալիևը հայտարարում է, թե պատերազմ չի ցանկանում, բայց նույն հարցազրույցում մանրամասն խոսում է ռազմականացման կարևորության մասին, գովաբանում պատերազմը, Հայաստանին ներկայացնում որպես «ցեղասպան պետություն» և փորձում «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել որպես արդեն կայացած փաստ։ Սա ոչ թե խաղաղության, այլ ճնշման լեզու է։ Նրա ուղերձը պարզ է․ եթե Հայաստանը չընդունի պարտադրվող պայմանները, սահմանները կմնան փակ, իսկ իրական ապաշրջափակում երբեք չի լինի։ Ալիևը միաժամանակ փորձում է Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի դաշնակից, որը օգնում է խուսափել պատժամիջոցներից, մինչդեռ իրականում հենց Ադրբեջանն է տարիներ շարունակ զբաղվել նման գործարքներով, ինչի մասին եվրոպական մայրաքաղաքներում շատ լավ տեղեկացված են։ Հատկանշական է նաև, որ նա խուսափում է հստակ պատասխան տալ օկուպացված Արցախի ադրբեջանցիներով բնակեցնելու հարցին՝ անուղղակիորեն ընդունելով, որ այդ ուղղությամբ լուրջ խնդիրներ ունի։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի դիտարկումները ևս ամբողջացնում են պատկերը։ Նրա խոսքով՝ այն երկրի ղեկավարի հետ, որը բացեիբաց հայտարարում է, թե միջազգային իրավունք գոյություն չունի և գործում է միայն ուժի իրավունքը, խաղաղության մասին խոսելը լավագույն դեպքում ինքնախաբեություն է։ Այս պայմաններում սահմանին հարաբերական հրադադարը ոչ թե խաղաղության արդյունք է, այլ Հայաստանի կողմից իրականացվող կամավոր միակողմանի զիջումների հետևանք։ Հայաստանը կրճատում է ռազմական բյուջեն, հրաժարվում պաշտպանական մտածողությունից նույնիսկ մշակութային մակարդակում, մինչդեռ Ադրբեջանը մեծացնում է ռազմական ֆինանսավորումը և պետականորեն քարոզում «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը։ Այս հակադրության մեջ խաղաղության մասին խոսելը ոչ միայն միամտություն է, այլ նաև վտանգավոր քաղաքական սխալ։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատականները վերջնականապես փշրում են իշխանությունների տարածած այն թեզը, թե հենց իրենց վարած դիվանագիտության շնորհիվ է Հայաստանը մոտեցել խաղաղությանը։ Նրա հիշեցմամբ՝ Թրամփի հայտարարությունը, ըստ որի նա ճնշում է գործադրել հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման համար, գրեթե աննկատ մնաց, մինչդեռ դրա բովանդակությունը վճռորոշ է։ Այդ ճնշումը վերաբերում էր բացառապես Ադրբեջանին, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ գտնվում էր ճնշված վիճակում և պատրաստ էր գնալ նոր զիջումների։ Այսինքն՝ Բաքվի որոշակի փոփոխությունը ոչ թե Երևանի դիվանագիտական հաղթանակի, այլ Վաշինգտոնի շահերից բխող հաշվարկի արդյունք է։ Ամերիկյան քաղաքականությունը գործել է սեփական ռազմավարական տրամաբանության շրջանակում, և այդ գործընթացում Հայաստանը սուբյեկտ չի եղել, այլ օբյեկտ։

Իրավիճակի հարաբերական կայունացումը չի նշանակում, որ Ադրբեջանը դադարել է Հայաստանը դիտարկել որպես թշնամի պետություն։ Պաշտոնական խոսույթը, ռազմական պատրաստությունները և երկարաժամկետ գաղափարական ծրագրերը վկայում են հակառակը։ Այս պայմաններում Վաշինգտոնում ստորագրված հուշագիրը չի նվազեցնում վտանգները, այլ ընդամենը ժամանակ է տալիս Ադրբեջանին՝ իր ծրագրերը ավելի հանգիստ և հաշվարկված առաջ տանելու համար։

Թրամփի գծած ուղին և դրա արդյունքում ձևավորված խաղաղությունը դեռևս պատրանք են։ Ուժի իրավունքը որպես տարածաշրջանային խաղի հիմնական կանոն ընդունող Ադրբեջանի հետ ցանկացած համաձայնություն, որը չի հիմնվում իրական հավասարակշռության և ուժային զսպման վրա, դատապարտված է ժամանակավոր լինելու։ Իսկ պատրանքների վրա կառուցված քաղաքականությունը վաղ թե ուշ բախվելու է իրականության կոշտ պատին՝ արդեն շատ ավելի բարձր գնի պայմաններում։

Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ Ալեքսանյան