Լրահոս
Կարևոր


Մեր երկրին պետք է քաղաքի` քայլ առ քայլ զարգացման պլան, որպեսզի մենք քսանմեկերորդ դարի քաղաք ունենանք․ Նարեկ Կարապետյան

Վիդեո

«Երևանին պետք է զարգացման ծրագիր։ Երբ մենք գնում ենք տարածաշրջանի մյուս քաղաքներ, տեսնում ենք, որ իրենք առաջ են անցել։ Ես Շիրակացու Ճեմարանում եմ սովորել, և ամեն օր Մասիվ եկել եմ դասի։ Ասեմ տարբերությունը. տարբերությունը մեծ չէ այսօրվա և տասնհինգ տարի առաջվա Մասիվի միջև։ Չկա զարգացման ծրագիր, քաղաքի զարգացման պլան չկա։ Մեր երկրին պետք է քաղաքի` քայլ առ քայլ զարգացման պլան, որպեսզի մենք քսանմեկերորդ դարի քաղաք ունենանք»,- այս մասին ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ՝ Նոր Նորքում շարժման գրասենյակների բացմանը։

Նարեկ Կարապետյանը խոսել է Երևան քաղաքի առօրյա խնդիրների և երկարաժամկետ մարտահրավերների մասին և նշել, որ փոփոխությունների համար պետք է մարդ, ով խելոք աշխատում է, ով ամեն օր աշխատում է՝ քայլ առաջ գնալու համար։

«Եվ մենք բոլորով պետք է դրան հասնենք։ Ո’չ իմ ու քո չանենք, ո’չ ասենք՝ դու քպ-ական ես, դու հանրապետական ես, կամ դու ոչ մի կուսակցության մասնակից չես։ Եթե մարդ ունի լավ աշխատանքային փորձ, կարողանում է լավ աշխատել, նա մեր թիմի անդամ է» ։

Անդրադառնալով օրեր առաջ շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովի ժամանակ իր կողմից արված հայտարարությանը՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «Մեր երկրին պետք է նոր ղեկավարի անուն, մեր երկրին պետք է հինգերորդ ղեկավարի անուն, քանի որ եթե մեր նախորդ ղեկավարներից որևէ մեկը լինի ղեկին, մեր հասարակության մի մասը նրան չի ընդունի։ Բոլոր ղեկավարներից յուրաքանչյուրին մեր հասարակության մի մասը չի ընդունում։ Դրանից հետո բոլոր կողմերից՝ թե ներկայիս իշխանության, թե առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից եղան կարծիքներ, որ այդպես չէ։ Ի՞նչ եք կարծում, մեր երկրին պետք է հինգերորդ՝ նոր ղեկավար, թե մենք պետք է մնանք նույն ազգանունների շարքում։

Օտար երկրները այսպիսի հարց են լուծել։ Օրինակ՝ ԱՄՆ իշխանությունները չեն թողնում՝ մարդը երկու անգամից ավել իշխանության մնա։ Դրա հիմնական նպատակն այն է, որ ժողովրդի մի մասն արդեն հակասություն է զգում այդ անձի նկատմամբ և ամեն օր պաշտոնավարում ավելի է խորացնելու այդ հակասությունը։ Դրա համար երկրորդ ժամկետից հետո չեն գնում առաջ։ Մեր երկրի այսօրվա վարչապետը գնում է երրորդ ժամկետի, ու մեր երկրի սահմանադրությունն այնպես է սարքած, որ կարող է չորրորդ էլ մնալ, հինգերորդն էլ մնալ… անսահմանափակ ժամանակ։ Եթե մենք մեզ նեղություն չտանք ու չսկսենք աշխատել դրա դեմ, որովհետև եթե դեմը չառանք, ամեն տարի ավելի խիստ է դառնալու, ավելի շատ է ոստիկանական ուժերի միջոցով ժողովրդին ճնշելու, որ փորձի մնալ իշխանության։ Պետք է դեմը առնել, որպեսզի ամեն իշխանություն ունենա իր ժամկետը, կատարի իր գործի մաքսիմումը և հեռանա»։

Նոր Նորքի 7-րդ զանգված 38/1, Վիլնյուսի 1/7 և Վիլնյուսի 35/5 hասցեներում պաշտոնապես բացվել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման երեք գրասենյակ։

Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն Մարուքյան