Լրահոս
Կարևոր


Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից

Քաղաքականություն

Վաշինգտոնում ստորագրված հուշագրի շուրջ ձևավորվել է հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ վտանգավոր բառախաղ։ Խաղաղության ձգտման և տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման մասին հայտարարությունների ֆոնին կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ ամենակարևոր ձևակերպման շուրջ։ Հայկական կողմը գործընթացը ներկայացնում է որպես «Թրամփի ուղի», մինչդեռ ադրբեջանական կողմը նույնը անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Առաջին հայացքից սա կարող է թվալ տերմինաբանական փոքր տարբերություն, սակայն իրականում հենց այստեղ է թաքնված խնդրի էությունը։ Անվանումների տարբերության տակ թաքնված են ամբողջովին տարբեր քաղաքական բովանդակություն, իրավական տրամաբանություն և ուժերի հարաբերակցություն։

Վաշինգտոնյան հուշագրի գործարկման ֆոնին Հայաստանում ներքաղաքական ճնշումները գնալով խորանում են։ Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և խոսքի ազատության սահմանափակումները հանգեցրել են նրան, որ արևմտյան գործընկերները ավելի հաճախ են այցելում Հայաստան՝ փորձելով տեղում հասկանալ իրավիճակը։ Արևմուտքը բացահայտ մտահոգված է կառավարության գործունեությամբ, որը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին և իրավական պետության հիմքերին։

Եկեղեցու վրա հարձակումները, սրբազանների, եկեղեցականների, ոչ իշխանական համայնքապետերի, բարերարների, գործարարների և քաղաքական գործիչների ձերբակալությունները աստիճանաբար դառնում են միջազգային քննարկումների թեմա։ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները Արևմուտքում ընկալվում են որպես մարդու իրավունքների խախտումների համակարգված դրսևորում, ինչը կարող է լրջորեն վտանգել արևմտյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացումը և միջազգային վստահությունը Հայաստանի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարը հանդես է եկել պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման առաջարկով։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակաբար ամրապնդում է իր ռազմական ներուժը և ավելացնում սպառազինությունը։ Այս համատեքստում իշխանությունների վարքագիծը ընկալվում է որպես պետական պաշտպանունակության հետևողական թուլացում։ Քննադատների գնահատմամբ՝ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը երկիրը տանում են մի իրավիճակի, երբ այն կարող է մնալ առանց իր անվտանգությունը ապահովելու համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանական ռեսուրսների։ Չի բացառվում, որ սա ևս Բաքվի հերթական պայմաններից մեկն է, որը կատարվում է խաղաղության անվան տակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ դա ներկայացնելով որպես ազգային ինքնության «արդիականացում»։ Սակայն քաղաքական շրջանակներում լայնորեն տարածված է այն համոզմունքը, որ իրական նպատակը Ադրբեջանի պահանջների բավարարումն է՝ հատկապես Հայաստանի կողմից տարածքային հավակնություններից հրաժարվելու հարցում։ Սահմանադրական փոփոխությունները այս իմաստով դիտարկվում են ոչ թե ներքին զարգացում, այլ արտաքին պարտադրանքների իրավական ամրագրում։
Այս գործընթացների քաղաքական ենթատեքստին անդրադարձել է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով գրում է․

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների 16-րդ համաժողովում հայտարարել է, որ Թուրքիան առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգված և մշտական երկխոսության միջոցով։ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունները դիտարկել ոչ թե որպես ինքնուրույն օրակարգ, այլ որպես հայ-ադրբեջանական գործընթացից ածանցյալ ուղղություն։ Այլ կերպ ասած՝ Երևանի հետ հարաբերությունների իրական կարգավորումը Անկարան պայմանավորում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ՝ Բաքվի առաջարկած մոդելով։ Էրդողանի կողմից հիշատակված «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ-թուրքական հարաբերությունների ինստուցիոնալ կամ բովանդակային առաջընթաց։ Ավելի հավանական է, որ խոսքը վերաբերում է ցուցադրական և սահմանափակ նախաձեռնությունների, որոնք միտված են Հայաստանի գործող իշխանության՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, ներքաղաքական և նախընտրական դիրքերի ամրապնդմանը՝ արտաքին «առաջընթացի» իմիտացիայի միջոցով։ Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»։ Սակայն սա միակողմանի չէ՝ Էրդողանը նույնպես շահագրգռված է կոնկրետ օգուտներով (օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի բացումով)։ Ավելի շուտ սա փոխադարձ շահ է, քան միայն Փաշինյանի ներքին քաղաքականությանը օգնելու միտում։ Խաղաղության մասին հնչող հայտարարությունների ներքո Թուրքիան շարունակում է գործել կոշտ փոխկապակցման տրամաբանությամբ, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես վերահսկվող գործընթացի օբյեկտ»։

Այս ամբողջ պատկերը թույլ է տալիս ձևակերպել մեկ հիմնական եզրակացություն․ Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից ամենաշատը տուժում է հենց Հայաստանը։ Տուժում է պետական ինքնիշխանությունը, անվտանգության համակարգը, քաղաքական բազմակարծությունը և ազգային ինստիտուտները։ Խաղաղության խոստումների ներքո ձևավորվում է մի իրականություն, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե ազգային շահերի, այլ արտաքին կենտրոնների պահանջների տրամաբանությամբ։ Այդ գործընթացի վերջնական գինը դեռ ամբողջությամբ տեսանելի չէ, սակայն դրա առաջին հետևանքները արդեն իսկ ակնհայտ են Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։

Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի Ալոնսոն