Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ»
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից, հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արժանացել է «Պատվոգրի»։
Ինչո՞վ է հատկապես ուշագրավ այս պարգևատրումը: Բանն այն է, որ Մհեր Ավետիսյանը Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքացին է, ով Ռուսաստանի նախագահի կողմից արժանանում է նման բարձր պետական գնահատանքի։ Նախկինում նման պատվոգրեր ստացել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող, ազգությամբ հայ որոշ գործիչներ, սակայն առաջին դեպքն է, որ պարգևատրվում է ՀՀ քաղաքացին։
Ի դեպ, հավելենք, որ «Պատվոգիրը» շնորհվում է պետական, հասարակական և միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ներդրման համար և հանդիսանում է բարձր գնահատական տվյալ գործունեության նկատմամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում