Լրահոս
Կարևոր


ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը

Հասարակություն

ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» հայ ավանդական մշակույթի ուսումնասիրման և հետազոտման գիտական կենտրոնի հսկայածավալ արխիվը՝ պահ տալով սերունդներին։ Այն ստեղծվել է շուրջ 30 տարվա բանահավաքչության արդյունքում։ Գագիկ Գինոսյանը տասնյակ տարիներ շրջել է Հայաստանի բոլոր մարզերով, կանգ առել գյուղերում, տեսագրել ու ձայնագրել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հայ ավանդական երգեր, պարեր, պարերգեր, ծեսեր, որոնք մինչ այդ ոչ մի տեղ արխիվացված չէին։ Ազգագրական արժեք ներկայացնող նյութեր են բերվել նաև Արցախից և արտերկրից։

««Ազգային երգի ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի հետ համագործակցությունը մեկնարկել ենք ամիսներ առաջ և համագործակցության շրջանակում աջակցել «Կարին» գիտական կենտրոնին մշակութային ժառանգության արխիվի թվայնացման գործում։ ԱրարատԲանկի աջակցությամբ ձեռք են բերվել մի շարք սարքավորումներ, ծրագրեր։ Շուրջ 30 տարի բանահավաքչության աշխատանքների արդյունքում հավաքագրված մոտ 600 երգի, պարի, ծեսի և ավանդույթի թվայնացում է իրականացվում։ Այս պահի դրությամբ գիտական կենտրոնի կողմից շուրջ 90 պարի նմուշ արդեն թվայնացվել է»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Կարին» գիտական կենտրոնը դեռ տարիներ առաջ էր ձեռնամուխ եղել տարիների ընթացքում հավաքագրած, բանահավաքչության շնորհիվ գրառված, տարբեր ձևաչափերով հավաքագրված պարերի թվայնացմանը,  որպեսզի Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ ժամանակի արհավիրքը նրանց անդառնալիորեն չոչնչացնի։ Սակայն աշխատանքները կանգ էին առել տարիներ առաջ՝ համավարակի և պատերազմի  ժամանակաշրջանում։

Այսօր արդեն, արժեքավոր հավաքածուի թվայնացման գործը վերսկսվել է ԱրարատԲանկի աջակցությամբ։ Թվայնացման ենթակա ընդհանուր արխիվի միայն 400 նմուշ պար Գինոսյանը հավաքագրել էր ԱՄՆ-ի հայկական գաղթօջախներից։

«Առաջին փուլով փորձել ենք հնարավոր բոլոր նյութերը արխիվացնել, տեսակավորել, որպեսզի հասկանանք՝ ինչ ունենք, ինչ տեսակի նյութ ունենք։ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ ձեռք ենք բերել սարքեր, որոնք կօգնեն այդ նյութերը թվայնացնել, քանի որ մինչ այժմ դրանք պահպանվել են հին տեսաերիզների վրա, որոնք ենթակա են ժամանակի ազդեցությանը»,- բանկի աջակցությունը կարևորում է Ազգային երգ ու պարի ակադեմիայի կրթամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անի Գինոսյանը։

ԱրարատԲանկի կողմից մշակութային ժառանգության պահպանումը սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկն է և սա առաջին ծրագիրը չէ, որտեղ բանկը ներդրում է կատարում ազգային ինքնության պահպանման և ապագա սերունդներին փոխանցման կարևոր առաքելության գործում։ Վերջին վառ օրինակներից մեկը Մատենադարանի հետ համագործակցությունն է՝ ձեռագրերի վերականգնման, թվայնացման և պահպանման շրջանակում։   

ԱրարատԲանկը գործընկերների հետ համատեղ շարունակում է ժողովրդից վերցրած մշակույթը պահպանելու, թվայնացնելու և, ի վերջո, փակ շրջանով ժողովրդին վերադարձնելու կարևոր առաքելությունը։

Ինժեները իր ձեռքերով կառուցել է «անսահման» հեռահարությամբ զբոսանավ Մարդը պետք է լինի իրական արժեք այս երկրի համար․ Ցոլակ Ակոպյան Պետք չէ տրվել Փաշինյանի սադրանքին․ Ներկայիս կառավարությունը զորք բերելու լեգիտիմ պատճառ է փնտրում. Էդմոն Մարուքյան Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի. Հայկ Իգնատյան«Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով մեր արժեքներն են նսեմացնում․ Ատոմ ՄխիթարյանՑանկացած ոտնձգություն կաթողիկոսի անձի դեմ, ոտնձգություն է Եկեղեցու դեմ. Մենուա ՍողոմոնյանՍուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե«Խաղաղության» գինը․ ում հաշվին է գործարկվում Վաշինգտոնում կնքված հուշագիրը Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը․ նոր գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ»Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ»«Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն. Ա. ՉալաբյանԺամը 16:00 գնում ենք Մայր Աթոռ աղոթելու. Ալիկ ԱլեքսանյանՀրատապ ուղերձ. Փաշինյան մի արա այդ բանը, մի պառակտիր մեր ժողովրդին․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել էՖրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ FigaroՎերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենՄեզ պետք է առաջնորդ, որը մեզ կմիավորի, ոչ թե կպառակտի․ «Մեր ձևով»Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Քաղցկեղը դատավճիռ չէ․ կայացել է City of Smile բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-ընթրիքը, որի գլխավոր գործընկերն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԴեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան «Առաքելություն Բարություն»․ Ռուսաստանից ժամանած մասնագետներն օգնել են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըԴեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինՄարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ City of Smile-ի գլխավոր գործընկեր Եզդիական համայնքը նշում է սուրբ Զատիկը. համայնքի ներկայացուցիչ, ՀՃԿ անդամ Զ.Խալիտով 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանը բարոյականությունից խոսելու իրավունք չունի․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն» ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի. Կարապետյանը մտածում է քո մասին ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը դիմում է իրավապահներին. ի՞նչ իրավական հիմքով է սպային դանակահարած անձը նշանակվել ՊՆ նախարար Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի Սարգսյան