Մարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար»
Վիդեո«Լուսավոր Հայաստանը» բանակցություններ է սկսում՝ խորհրդարանական ընտրություններին մեծ դաշինքներով մասնակցելու օրակարգով: Այսօրվա համագումարում կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզ, որով ընդդիմադիր դաշտը կարող է, ինչպես ինքը ձևակերպեց, «վարչապետ Փաշինյանին ուղարկել թոշակի»: Առաջին հերթին, ասաց՝ անհրաժեշտ է համախմբում: