Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը
ՔաղաքականությունՀայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն այս օրերին Թուրքմենստանում է, մասնակցում է Թուրքմենստանի մշտական չեզոքության30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, նաև ելույթ է ունեցել «Խաղաղություն և վստահություն. միասնության նպատակ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով լիագումար նիստին։ Ընդ որում, նախկին խորհրդային այդ հանրապետությունում կազմակերպված միջոցառմանը Վահագն Խաչատրյանը ելույթ է ունեցել անգլերեն լեզվով։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Աշքաբադի միջազգային համաժողովում ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարների մեծ մասը հաղորդակցվում էր ռուսերեն լեզվով։ Ռուսերենը չէին օգտագործում միայն Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները, ինչը տարակուսանքով է ընդունվել ռուսական կողմից։ Թեպետ բացահայտ քննադատություն չի հնչել, բայց ակնհայտ է, որ ռուսական կողմը չափազանց ծանր է տանում նման դեմարշները, առավել ևս, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ռուսերեն լեզվին տիրապետում են։
Մոսկվան այս քայլն էլ գնահատելու է որպես հակառուսականության դրսևորում Հայաստանի գործող իշխանությունների կողմից։ Առանց այն էլ փաշինյանական իշխանությունը և նրա տարբեր կալիբրի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում Ռուսաստանի հասցեին կսմիթներ բաց թողվելու համար, և այժմ էլ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից նման դեմարշը բավականին լուրջ հետևանքներ է ունենալու։
Աննա Մարգարյան